Ջրային համակարգում 10,5 միլիարդ դրամի պարտք կա, գործել են լուրջ կոռուպցիոն սխեմաներ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի սահմանամերձ 16 համայնքների 38 բնակավայրի ընտանիքներին: Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 2019 թ. պետբյուջեով սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ուղղությամբ հատկացված 928.8 մլն դրամի գումարի վերաբաշխում կատարել:

«Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների 50 տոկոսը, ինչպես նաև գույքահարկն ու հողի հարկը՝ ամբողջությամբ»,- նշեց նա:

Վարչապետը հետաքրքրվեց նաև, թե ինչպես են ընթանում ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները: Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ Կառավարության կողմից գումարի տրամադրումից հետո աշխատանքներն արդեն մեկնարկել են. «Ամեն ինչ անում ենք, որ Ձեր նախանշած ժամկետում բոլոր տնտեսությունները ջուր ունենան: Կարծում եմ՝ կհասցնենք»:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց համայնքների բնակիչներին նույնպես ներգրավել այդ գործընթացում, քանի որ, նրա պնդմամբ, շատ դեպքերում հարկ է լինում լուծել հենց քաղաքացիների կողմից առաջացրած խնդիրները: «Օրինակ՝ ջրանցքներն օգտագործում են որպես աղբանոցներ: Հիմա պետբյուջեից միջոցներ ենք տրամադրում, որ ջրանցքների այդ աղբը մաքրվի»,- ասաց վարչապետը:

Ջրային համակարգում մեկ այլ խնդիր էլ կա՝ 8-ից 10.5 միլիարդ դրամի կուտակված պարտք: «Խնդիրն ինչում է. մենք այսպիսի մեխանիզմներ ունենք, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել: Պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպես է գոյացել։ Գյուղացիները չե՞ն վճարել, գյուղացիները վճարել են, ընկերությունները չե՞ն հաշվառել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ հարկավոր է հասկանալ, թե ինչպես է գոյացել պարտքը. «Ինչքան քննարկում ենք, քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել: Մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել»:

Պետական վերահսկողական ծառայությունն արդեն ուսումնասիրում է խնդիրը: Ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ասաց՝ վարչապետի հանձնարարականի ժամկետը լրանում է մարտի 15-ին, այդ ժամանակ էլ կներկայացնեն ուսումնասիրության արդյունքները: Սակայն որոշ եզրահանգումներ արդեն իսկ արել են:

«Այդ պարտքի մեծ մասը ձևավորվել է այսպես. գյուղացին վճարում է իր օգտագործած ջրի դիմաց, բայց դա տեղ չի հասնում, հետո վերջում գրում են կորուստներ և այլն, և այլն: Հիմնական ձեռագիրը սա է: Վերջում ավելի մանրամասն կներկայացնենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: