Ծառուկյանի օբյեկտների նկատմամբ պետական մարմինների կողմից անհարկի ուշադրություն կա. Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ

– Պարո՛ն Պետրոսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց Հայաստանում տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Կառավարության ծրագրի ո՞ր դրույթներն են տնտեսական հեղափոխություն ապահովելու:

– Ես շահագրգիռ եմ, որ այս ծրագիրն իսկապես ազդարարի տնտեսական հեղափոխության մեկնարկը, բայց այս վիճակում այն չի հավակնում այդպիսին լինել։ Իհարկե՝ նկատելի է կառավարության ջանքը՝ փորձել մեկ քայլ առաջ անել, և իր գործունեությամբ ու արդյունքներով տարբերություն արձանագրել նախորդ կառավարությունների նկատմամբ, բայց ծրագրում բազմաթիվ են անորոշ դրույթները: Իմ կարծիքով՝ հիմնականում պետք է գերակայի պարտականությունների մասը՝ կառավարության պարտականությունը ժողովրդի առաջ, իսկ այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրավական ինչ հետևանքներ պետք է լինեն:

– Այսինքն՝ ծրագրում պետք է նշված լինի, թե ծրագիրը չկատարելու դեպքում Կառավարությունն ինչ պատասխանատվություն պետք է ունենա։

– Այո՛, ծրագրում չկա այդ երաշխիքը:

– Եթե Կառավարությանը չհաջողվի հինգ տարվա ընթացքում կատարել իր ծրագիրը, ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի:

– Աշխարհում ընդունված է, որ կառավարությունների պատասխանատվությունը հրաժարականն է, բայց ես հիմա չեմ ուզում նման հայտարարությամբ հանդես գալ: Նոր ձևավորված Կառավարություն է, և մենք շահագրգիռ ենք, որ հաջողի: Բայց ժողովրդին երաշխիքներ են պետք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք պետք է հասնենք նրան, որ 2023 թ. Հայաստանում ծայրահեղ աղքատություն չլինի: Բայց ժողովրդի մոտ ավելի վստահություն ստեղծելու համար չէ՞ր կարելի մեկ տարի անց խոստանալ այսքան նվազում, երկու տարի անց՝ մեկ այլ չափի: Ծրագիրը պետք է չափելի լինի: Պարոն Փաշինյանն ասաց, որ միտումնավոր ժամկետներ չեն նշել, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ներկայացնել ծրագիր՝ առանց ժամկետների: Ժամկետն էլ է երաշխիք:

– Ձեր կուսակցության և խմբակցության դեպքում կարծիքներ են հնչում, որ արմատական ընդդիմություն չեք և իշխանությունների նկատմամբ ունեք չափավոր ընդդիմադիր կեցվածք:

– Այդ կարծիքի հեղինակներն իրենց կարծիքի հետ մենակ են: Ժողովուրդը տեսնում է, թե ով որքան է իրականացնում իր պատգամավորական առաքելությունը։ Բայց ընդդիմությունն այն չէ, որ ամեն ինչին դեմ քվեարկի: Եթե Կառավարությունը նախագիծ բերի, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու է 100.000 դրամ, մենք պետք է դե՞մ քվեարկենք:

– Նաև կարծիք կա, որ ձեր զգուշավորությունը պայմանավորված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ խոշոր գործարար լինելով:

– Բացարձակ դրա խնդիրը չկա: Եթե ես նման հայտարարություն անեմ, կնշանակի, որ վիրավորում եմ գործող Կառավարությանը: Երկրում կան այլ անձանց պատկանող օբյեկտներ, և ավելի լավ կլինի, որ Կառավարությունը դրանց նկատմամբ ուշադրություն դարձնի:

– Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտների նկատմամբ ավելի՞ մեծ ուշադրություն կա:

– Այո՛, անհարկի ուշադրություն կա: Կարող են ստուգել, ասենք, լողավազանի օգտագործման պայմանները՝ մոռանալով մի շարք անձանց հանքարդյունաբերական բիզնեսը։

– Ո՞ւմ նկատի ունեք:

– Չեմ ուզում անուններ տալ: Եթե տվյալ մարդիկ անուններ են տալիս, մենք էլ իրենց անուններն ենք հնչեցնում: Թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ՊԵԿ-ը շատ լավ գիտեն՝ ով ինչով է զբաղվում: Ամեն դեպքում՝ ողջունելի կլինի բոլորի նկատմամբ հավասար վարչարարության կիրառումը, հակառակ դեպքում՝ չեմ կարծում, թե «Իմ քայլը» դաշինքում կամ «Լուսավոր Հայաստանում» բոլորն աղքատ են, և ամբողջ ԱԺ-ում միայն Գագիկ Ծառուկյանն ունի սեփականություն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան