Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի  և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ալիկ Ալոյանը, անհիմն վիճաբանություն հրահրելով, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Ալոյանը, ով նախկինում խախտում թույլ տալու համար զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, այլ անձի անունով հաշվառված ավտոմեքենայով 24.05.2017թ.-ին մեկնել է Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որտեղ հանդիպելով իր ծանոթին՝ նրան խնդրել է վարել ավտոմեքենան` առկա անսարքությունը պարզելու և վերանորոգելու համար: Ա. Ալոյանի ծանոթը ավտոմեքենան վարելուց հետո այն կայանել է երթևեկության հոսքին հակառակ՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ նկատել են տվյալ տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Արագածի բաժնի պետի տեղակալ Մ. Մարտիրոսյանն ու նույն բաժնի ծառայողները: Նրանք ավտոմեքենայի վարորդից պահանջել են վերացնել խախտումը, սակայն Ա. Ալոյանն այդ կապակցությամբ անհիմն վիճաբանություն է հրահրել Մ. Մարտիրոսյանի հետ և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ, որի հետևանքով ոստիկանության պաշտոնյան մարմնական վնասվածք է ստացել:

Այսպիսով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում ավտոմեքենա վարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Ալիկ Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  243.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: