Որ հաստիքները կկրճատվեն նախարարությունների օպտիմալացման արդյունքում․ Փաշինյանը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Հայաստանի տնտեսական դաշտն առավել գրավիչ դարձնելու համար կարգավորումների նվազեցում ու պարզեցում է անհրաժեշտ։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն արտոնագրերը, որոնք որևէ ռիսկ չեն ներկայացնում անվտանգությանը, պետք է հանվեն, որպեսզի բիզնեսը կարողանա ազատ և անկաշկանդ գործել։ Սրա հետ է կապված նաև նախարարությունների թվի կրճատման նախագիծը։ Որքան մեծանում են նախարարությունները, այնքան մեծանում է նաև կատարվող աշխատանքի ծավալը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը չի կիսում այն կարծիքը, թե նախարարությունների թվի կրճատումն աշխատատեղերի պոտենցիալ կրճատում է։

«Եթե այդպես է, եկեք ամեն նախարարությունում 1000 հաստիք բացենք և 1000 նոր մարդու ընդունենք աշխատանքի․ ասենք՝ աշխատատեղ ենք բացել»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը կառավարության՝ նախարարությունների միացման որոշման հասցեին քննադատություններ հնչեցնող ընկերությունների տնօրեններին կոչ արեց իրենց մոտ նոր հաստիքներ բացել։

«Ամեն ինչ անում ենք այս պրոցեսը հնարավորինս սահուն իրականացնելու համար։ Ամեն ինչ կանենք, որ խոշոր կրճատումներ տեղի չունենան։ Նախարարությունների միացման արդյունքում կկրճատվեն հիմնականում կրկնակի հաստիքները»,- նշեց Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան