5 տարում արտահանումը ՀՆԱ-ի 43-45% հասցնելը բավական հավակնոտ ծրագիր է, մեծ ջանք է պետք. Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, Կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրում նշված է, որ կենսաթոշակներն ու աշխատավարձերն էականորեն կբարձրանան: Որքա՞ն է այդ էականը:

– Կենսաթոշակների դեպքում գրված է մի կարևոր նախադասություն՝ գնաճի նկատմամբ առաջանցիկ աճ: Մեզ մոտ վաղուց ի վեր իրականացվում է թիրախավորված գնաճի քաղաքականություն. 4% +/-1.5%-ի շրջանակում: Ասել, որ թիվ չկա այս մասով, կարծում եմ՝ կոռեկտ չէ, որովհետև առնվազն նվազագույն շեմը դրված է, և ասվում է, որ դրա նկատմամբ ավելի: Սա վեկտոր է, հետագայում տեղի է ունենում նաև Կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ, որտեղ ավելի տեսանելի և հստակ, նաև քանակապես գնահատելի ցուցանիշներ կան: Ի վերջո՝ չպետք է մոռանալ, որ 2019 թ. բյուջեն իրականացվում է ծրագրային բյուջետավորման համատեքստում, ինչը նշանակում է այդ ծրագրերի նկատմամբ ավելի մեծ հաշվետվողականություն և ավելի մեծ հանրային վերահսկողություն:

– Ամեն դեպքում՝ 2019 թ. կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում չէր նախատեսվում:

– Այն ֆինանսական փաստաթղթով, որն Ազգային ժողովը հաստատել է, այո՛: Բայց չմոռանանք, որ եռամսյակային առումով շտկումներ ու ճշգրտումներ են լինում, և պայմանավորված հանգամանքով, թե ինչպիսի աճի միտումներ կլինեն, հնարավոր են հընթացս փոփոխություններ:

– Դուք հիշատակեցիք Կառավարության ծրագրի դրույթը, թե գնաճի նկատմամբ կենսաթոշակների առաջանցիկ տեմպերով բարձրացում է լինելու: Գրեթե ամեն տարի որոշ չափով գնաճ տեղի ունենում է: Այդ դեպքում Կառավարությունը մտադիր է ամեն տարի թոշակներ ու աշխատավարձե՞ր բարձրացնել:

– Չեմ կարող ասել՝ ամեն տարի՞, թե՞ երկու տարին մեկ անգամ այն չափով, որ միանգամից գերազանցի գնաճը։ Դրանք էլ հաշվարկային մեծություններ են՝ պայմանավորված հանգամանքով, թե հավելյալ աջակցությունը հասցեագրելու ինչպիսի հնարավորություններ կան: Բայց, ճիշտ եք հասկանում, որ ինքը դրանով պետք է առնվազն ճշգրտվի: Դրա համար էլ բազմիցս ասել եմ, որ կարևոր չէ միայն քանակական աճը, կարևոր է նաև որակական աճը: Երբ մենք աշխատավարձերի բարձրացման մասին ենք խոսում, կա երկու առանձնացված  հասկացություն՝ անվանական և իրական: Իրականը հենց այն է, թե աշխատավարձի պարագայում քո գնողունակությունը որքան է մեծանում, և այլ հավասար պայմաններում դու ինչքան ապրանք և ծառայություններ ես կարողանում ձեռք բերել: Հենց սա է որակական փոփոխությունը, որովհետև քանակապես հնարավոր է, որ դու ավելի շատ աշխատավարձ ստանաս, բայց գներն այնքան աճեն, որ քո գնողունակության վրա մեծ անդրադարձ չլինի: Եվ որպեսզի հնարավորինս իրական աշխատավարձի կամ կենսաթոշակների աճ տեղի ունենա, հաշվի է առնվում գնաճի գործոնը:

Տնտեսության մեջ հեղափոխություն իրականացնող Կառավարության համար տարեկան առնվազն 5% տնտեսական աճը բավարա՞ր է։

– Ե՛վ այո, և՛ ոչ։ Եթե ես լինեի, կգրեի, քանի որ ՀՀ տնտեսությունը մեկուսացված չէ աշխարհից, աշխարհում միջինը 3.5% է և, օրինակ, առնվազն աշխարհի միջին տարեկան աճի տեմպերի նկատմամբ առնվազն երկու տոկոս աճ։

Բայց Հայաստանի նման զարգացող տնտեսություն ունեցող երկրների դեպքում նպատակահարմար է համարվում 5%-ից բարձր աճը:

– Դա հասկանալի է, և սովորաբար զարգացող երկրների համար տրվում է 7 տոկոսանոց նշաձողը։ Բայց այդ 7%-ը կայուն և երկարաժամկետ պահելու համար  պետք է տեխնոլոգիական, ինովացիոն բնույթի փոփոխություն իրականացնես: Նաև դրան է միտված Կառավարության ծրագիրը։ Մեծ հաշվով՝ ինչ երկու մեսիջ ունի Կառավարության ծրագիրը. ներդրումային միջավայրը և, դրանով պայմանավորված, ներդրումների ներգրավումը, և երկրորդը՝ ասում է, որ հնարավորինս պետք է փորձենք արտահանելի հատվածը մեծացնենք, որի արդյունքում ապրանքների ու ծառայությունների արտահանումը կլինի 43-45%:

Հնգամյակի ավարտին արտահանումը ՀՆԱ-ի 43-45%-ին հասցնելն իրատեսակա՞ն է, հաշվի առնենք, որ հանքարդյունաբերությունը նվազում է:

– Ասեմ, որ բավականաչափ հավակնոտ է, հատկապես, որ ՀՆԱ-ն էլ է աճելու։ Եվ ավելի մեծ ջանք պետք է դրվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան