Պուտինը հայտարարել է, թե «Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար»

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է նույն ոգով։ Մենք արել և անում ենք ամեն ինչ՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։
Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների օգտակար զրույցի ուղղությամբ։

«Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան ներդաշնակության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- ընդգծել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի