Սկզբունքային և խիզախ. Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը՝ «Ռեստարտին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հեղափոխական տարում սկզբունքային և խիզախ գործիչների պակաս չկար։ Ամալյա Կոստանյանի անվան այս տարվա մրցանակի հասցեատերը, սակայն, իր գործունեությունը սկսել էր դեռ հեղափոխությունից առաջ։ Նախաձեռնությունն այս պատվին է արժանանում սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար։

 

Դավիթ Պետրոսյանը բացահայտում է, թե որն է եղել «Ռեստարտի» հաջողության գրավականը․ «Յուրաքանչյուր գործում շատ կարևոր է հավատը այդ գործի նկատմամբ ու այն մղումներն ու արժեքները, որ գտնվում են շարժման հիմքում։ Եթե մենք որևէ հաջողության հասել ենք, դա պայմանավորված է եղել հավատով ու ցանկությամբ, որ եղել են ու կան նախաձեռնության հիմքում»։

 

«Ռեստարտ» ուսանողական շարժումը ծնվեց տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիաներից հետո։ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ թավշյա հեղափոխությունը եղել է Ռեստարտի գործունեության մյուս կարևորագույն հատվածը։ Այդուհանդերձ, հեղափոխությունից հետո «Ռեստարտը» ավելի շատ անելիքներ ունի, քան դրանից առաջ։

 

«Առաջինը՝ համալսարաններում ռեֆորմներն են, որոնք, ցավով պիտի նշեմ, որ դեռ տեղի չեն ունեցել։ Սա կապված կլինի ԿԳՆ քայլերի հապաղման, Հոգաբարձուների խորհրդի անդամների՝ իրավիճակին չտիրապետելու հետ։ Շատ անդամներ նշում են, որ ծանոթ չեն իրավիճակին, խնդիրները, որ կային հեղափոխությունից առաջ, գոյություն ունեն նաև այսօր»,- ասում է Դավիթ Պետրոսյանը։

 

Ինչպես ասում են՝ հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվել, սակայն ուսանողները պնդում են՝ Երևանի պետական համալսարանում բախվում են նույն խնդիրներին, որոնք կային նախկինում։

 

«Ուսանողը գալիս է համալսարան, վճարում է իր վարձը, սակայն չի ստանում կրթությունը, որին արժանի է ու պետք է ստանա։ Այնտեղ չեն սովորեցնում կարևոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են հետագայում գործունեություն ծավալելու համար։ Այն մարդիկ, որ ճնշել են ուսանողներին ու ոտնահարել ուսանողների իրավունքները, դռներ են փակվել նրանց առջև, թույլ չեն տվել ազատ կամարտահայտվել, կրկին իրենց պաշտոններում են»,- ասում է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանը։

 

Ամալյա Կոստանյանի անվան երկրորդ մրցանակը տրվեց Ամուլսարի պահապաններին։

 

«Ամուլսարի դեմ պայքարը միայն բնապահպանական չէ, տեղացի բնակիչները բնապահպաններ չեն, նրանք պայքարում են իրենց իրավունքների համար։ Քանի որ հանքարդյունահանող ընկերությունը, իր գործունեությունն սկսելով 2008 թվականին, ընդհանրապես հաշվի չի առել տեղի բնակիչների կարծիքը, որն էդ ժամանակ եղել ա բացասական»,- ասաց Ահարոն Արսենյանը։

 

Հեղափոխությունից հետո քաղհասարակության անելիքները չեն պակասել։ Նախկին ակտիվիստների ընդգրկումը իշխանության նոր մարտահրավերներ է առաջ բերել․

«Նույնիսկ պետք է ասեմ, որ հեղափոխությունից հետո, երբ երկրում շատ լուրջ իրավիճակ փոխվեց, քաղաքացիական հասարակությունից շատերը հայտնվեցին գործադիրում և օրենսդիրում, միևնույնն է՝ կոմունիկացիան և իրականացնելուն օգնելը ունի շատ մեծ տեղ զարգանալու։ Առաջարկել գաղափարը, ցույց տալ, ներկայացնել, համոզել՝ որոշում ընդունողներին, որից հետո օգնել իրենց դա իրականացնելու։ Սա շատ բարդ պրոցես է»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

 

Հիշեցնենք, որ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը տրվում է 2011 թվականից։ Այն սահմանել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունները։

Ռոբերտ Անանյան