Հավաստիացնում եմ՝ մենք ոչ մի կոպեկ չենք վատնում. Վանեցյանը՝ ԱԱԾ աշխատակիցների համար նոր համազգեստի անհրաժեշտության մասին

Լուրեր

20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ծառայության աշխատակիցների համար նոր համազգեստներ պատվիրելը պետբյուջեի վրա հավելյալ բեռ չի դառնալու։

«Հավաստիացնում եմ՝ մենք ոչ մի կոպեկ չենք վատնում։ Պետական բյուջեից մեզ հատկացված է գումար համազգեստի համար, որը մենք կրում ենք, ընդամենն այժմ փոխելու ենք դրա դիզայնը, իսկ դրա համար չեն աշխատելու թանկ վճարվող դիզայներներ։ ՀՀ պետական բյուջեի վրա որևէ ծախս չի նստելու համազգեստի փոփոխությունը»,- ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ ԱԱԾ աշխատակիցների համազգեստը չի փոխվել ավելի քան 50 տարի։

«Համազգեստը պետք է լինի հարմար, գեղեցիկ՝ աչքի համար։ Ես ասել եմ, որ առաջնային փոխվելու են սահմանապահ զորքերի, հսկիչ անցակետերի մեր աշխատակիցների համազգեստները։ ՀՀ եկող զբոսաշրջիկները, առաջինն ում հետ շփվում են, սահմանապահ զորքերի աշխատակիցներն են, որոնք իրենց համազգեստով հիշեցնում են խորհրդային տարիները։ Իսկ եթե լինեն գեղեցիկ համազգեստով աշխատակիցներ, տպավորությունն այլ կլինի։ Մյուս կողմից՝ լինում է անհրաժեշտություն, երբ մեր ծառայողներն օպերատիվ հարցում են իրականացնում որոշ քաղաքացիների հետ, և եթե դա անում ես խորհրդային համազգեստով, տպավորություն է, որի քաղաքացու նկատմամբ որոշ գործողություններ են կատարելու»,- մանրամասնեց Վանեցյանը:

 

Աղավնի Սուքիասյան