Հայաստանցիների գերակշիռ մասը Եվրամիության նկատմամբ դրական վերաբերմունք ունի. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանցիների 41.21%-ը Ռուսաստանին համարում է Հայաստանի դաշնակից պետություն, իսկ դաշնակից չհամարողները կազմում են հասարակության 19.10%-ը, Ռուսաստանը մասամբ է դաշնակից․ համարում է հարցվածների 39.70%-ը։

Այս տվյալներն այսօր հրապարակել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ը։ Կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր հրավիրված միջոցառմանը հրապարակել է այլ տվյալներ ևս։

Այսպես, ըստ հարցման արդյունքների, հարցվածների միայն 30.56%-ն է դրական պատասխան տվել հարցին, թե արդյոք Ռուսաստանը ապահովում է Հայաստանի անվտանգությունը։

Հասարակության 24.37%-ը կարծում է, որ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը։

Ըստ կենտրոնի հրապարակած տվյալների՝ քաղաքացիների 30.03%-ի կարծիքով Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են Եվրամիության հետ հարաբերություններում։

Ինչպե՞ս է ազդում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, հայաստանցիների 48.53%֊ը հարցին դրական է պատասխանել։

Իսկ 51.47%-ը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունը այդ խնդրի կարգավորման գործում բացասական է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի ապահովում հայաստանցիների անվտանգությունը, այսպես է կարծում հարցվածների 32.36%-ը, միայն 20.99%֊ն է հարցին դրական պատասխան տվել, 46.65%-ը չեզոք դիրք է բռնել։

Կարծում եք ՀԱՊԿ-ը կաջակցի՞ Հայաստանին՝ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում, հարցվածների 59.44%-հարցին «Ոչ» է պատասխանել, 40.56%-ը՝ «Այո»։ Հայաստանցիների 86.85%-ը կարծում է, որ նոր իշխանությունները պետք է ավելի խորացնեն Եվրոպական միության հետ հարաբերությունները, բացասական պատասխան է տվել 13.15%-ը։

Հարցվածների 66.71%-ը Հայաստանի ապագան կապում է Եվրամիության անդամակցության հետ, 33.29%-ը բացասական է տրամադրված։ Քաղաքացիների 69.89%-ը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը, 30.11%֊ը դեմ է այսպիսի զարգացմանը։

Մանրամաները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան