Լոռու մարզում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել. «Առավոտ»

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առավոտ» թերթը գրում է.

«Մոտ մեկ ամիս է՝ Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում անասուններ են հիվանդացել: Գյուղապետերի ու գյուղացիների հավաստմամբ՝ անասունները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ, քանի որ ախ­տանշանները հենց այդ հիվանդության մասին են վկայում: Դեբեդի համայնքապետ Արարատ Քոչարյանի խոսքով՝ հիվանդության օջախը Դսեղի սարերն են, որոնք կից են իրենց համայնքի սարերին: Ասում է՝ գյու­ղի 700-ից ավելի անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վարակված է դաբաղով.

«Տարբեր ձևի վարակվել են՝ ոտքից, գլխից, բերանից և այլն: Մի 2 ամիս առաջ մի քանի դեպք եղավ: Բայց որ սենց վտանգավոր եղավ ու տարածվեց՝ շոգ եղանակային պայմանները նպաստեցին: Մարտ ամսին գյուղում անասուններին վակցինացրին, բայց չօգնեց: Հիմա բուժումներ ենք անում: Շոգերն էլ են նպաստում, որ հիվանդությունը տարածվի»: Արարատ Քոչարյանն ասում է, որ իրավիճակի մասին տեղյակ են պահել համապատասխան կառույցներին. «Ես իմ ղեկավարությանը, անասնաբույժն՝ իր ղեկավարությանը, տեղեկացրել ենք, որ համաճարակ կա: Վաղն էլ պետք է գրություն գրեմ, որ վարակը մեծացել է, ավելի շատ կենդանիներ են վարակ­վել»: Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը նույնպես հավաստիացրեց, որ խնդրի մասին մասնագետ­ները տեղյակ են, փորձում են ամեն կերպ օգնել գյուղացիներին. «Մասսայական որ դեպք գրանցվի՝ սա առա­ջին անգամն է գյուղում: Մենք էլ ենք բժիշկներ բերել, որ օգնեն, անասնատերերն էլ են փորձում բուժել: Այս ընթացքում ով նորմալ կատարել է բուժումները, անասուններն առողջացել են: Երևանի սննդի անվտանգու­թյան տեսչությունից են եկել: Անասնաբույժներ ենք հրավիրել, եկել են, գնացել ենք սարերը: Մարդ ենք նշանակել, որ այնտեղ մնան, բուժման համար անասնատերերին օգնեն»:

 

Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: