Կառավարության կառուցվածքի փոփոխությունները նպատակների, գործառույթների և այլ տարբերությունների լույսի ներքո

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ հարցի քննարկումը մինչ այժմ գաղտնի պայմաններում է ընթանում, և դրա վերաբերյալ տեղեկատվությունը հանրությունը ստանում է վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան ելույթների ու պաշտոնյաների հարցազրույցների միջոցով: 2019 թվականի հունվարի 18-ի ֆեյսբուքյան ելույթի ժամանակ վարչապետը նշել էր, որ 1 ղեկավարը պետք է 9-11 աշխատող ունենա, և որ շատ կարևոր գործառույթներ կան, որ «Սփյուռքի նախարարությունն իրականացնում է սփյուռքում, և այդ գործառույթների մի հսկայական մասը մշակութային և կրթական գործառույթներ են, և մեր համոզմունքն այն է, և ցանկացած փորձագիտական գնահատական կասի, որ դա արդեն անարդյունավետ կառավարման օրինակ է»:

Վարչապետը պնդում է, որ անարդյունավետ է, երբ նույն կրթական գործառույթն իրականացնում է երկու նախարարություն, սակայն նախադասության վերջում անտեսում է իր կողմից արտաբերված մի շատ կարևոր հանգամանք, այն է՝ սփյուռքի նախարարությունն այդ գործառույթն «իրականացնում է սփյուռքում»: Հայաստանում և սփյուռքում իրականացվող կրթական գործառույթները տարբեր նպատակներ են հետապնդում և տարբեր կերպ են կազմակերպվում: Եթե առաջինի նպատակը դեռևս հստակ ձևակերպված չէ, քանի որ ՀՀ ներկայիս կառավարությունը չի ներկայացրել կրթության զարգացման իր տեսլականը և կրթության զարգացման պետական ծրագիրը, ապա պարզից պարզ է, որ Սիրիայի, Լիբանանի, Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Արգենտինայի և սփյուռքի մյուս համայնքներում ապրող հայերի կրթության գործում Հայաստանը ներգրավված է այնքանով, որքանով դա հարկավոր է նրանց հայկական ինքնությունը պահպանելու համար:

Համաձայն չեմ այն մեկնաբանության հետ, թե գործընթացներն իրարից առանձնացնելով՝ կառավարությունը թուլացնում է Հայաստանի և սփյուռքի հայերի միջև կապը: Սփյուռքի տարբեր համայնքներում բնակվող հայերն ապրում են տարբեր օրենսդրական, կրթական, մշակութային և կրոնական միջավայրերում, և սխալ մոտեցում կլինի նրանց որպես համասեռ միավոր դիտելն ու մի տեսակի գործիք կիրառելը: Սկզբունքները կարող են լինել նույնը, բայց կիրառվող գործիքակազմը՝ ոչ:

Օրինակ՝ կարող է թվալ, թե ՀՀ-ում և սփյուռքում աշխատող ուսուցիչների վերապատրաստումը մեկ գործընթաց է, սակայն Հայաստանում աշխատող ուսուցիչների վերապատրաստման գործընթացն էականորեն տարբերվում է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումից, քանի որ տարբեր են վերապատրաստման ենթակա ուսուցիչների ընտրության մեխանիզմները, վերապատրաստման մեթոդաբանությունը, ծախսերի կառուցվածքը և այլն: Չի կարելի բացառել, որ միավորված նախարարության որևէ ստորաբաժանում կարող է հաջողությամբ կազմակերպել իրարից տարբեր այս երկու գործընթացները, սակայն ասել, որ դա նույն գործառույթը կամ գործընթացն է, և որ երկու տարբեր գործընթացներ ունենալը կարող է սեպ խրել ու իրարից հեռացնել Հայաստանի և սփյուռքի հայությանը, ճիշտ չէ:

Եթե առաջնորդվենք վերը նշված սկզբունքներով և մեր դիտարկումներում մեկ մակարդակ իջնենք պետական կառավարման համակարգում, ապա կտեսնենք, որ, օրինակ, կրթության և գիտության ու առողջապահության նախարարություններում կան բաժիններ և վարչություններ, որոնք չունենալով 9-11 աշխատակից՝ պատասխանատու են տարբեր մակարդակներում կամ օղակներում կրթական կամ առողջապահական «գործառույթի» համար, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում և իրականացվում են տարբեր գործընթացների միջոցով: Մեկ ղեկավարի ենթակայության տակ 9-11 աշխատակից ունենալու ձգտումը կառուցվածքային փոփոխությունները կարող է դարձնել մեխանիկական վարժություն: Նախարարությունների և գերատեսչությունների մեծ մասի իրավաբանական, ֆինանսական, անձնակազմի կառավարման և այլ ստորաբաժանումները չունեն 9 աշխատող: Ո՞ր ստորաբաժանումներին են դրանք միանալու:

Սա չի նշանակում, թե սփյուռքի կամ վերակառուցման ենթակա որևէ այլ նախարարություն պետք է պահպանել, կամ նախարարություններում և գերատեսչություններում չկան հաստիքներ, որոնք կարելի է կրճատել՝ առանց տվյալ կառույցի գործունեությանը վնաս հասցնելու: Սա նշանակում է, որ այն աղքատիկ տեղեկությունը, որ հանրությունը ստանում է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին, վկայում է, որ փոփոխությունները կառուցվում են թույլ հիմնավորումների և մեխանիկական մոտեցումների հիման վրա, ինչի արդյունքում կարող են ընթանալ անցանկալի ճանապարհով:

Եթե նույնատիպ հիմնավորումներ են բերվելու նաև մնացած նախարարությունների դեպքում, ապա զարմանալի չի լինի, եթե խնդիրներ առաջանան կառավարության առանձին գործառույթներում և գործընթացներում: Եթե կառավարության պաշտոնյաններն ուզում են, որ կառավարությունն ավելի կուռ կառուցվածք ունենա, իրենց քննարկումներում պետք է խնդիրներն ավելի խորությամբ ուսումնասիրեն և վարչապետին ավելի համոզիչ փաստարկներ ներկայացնեն: Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ հարցն արդեն իսկ քննադատության է արժանանում իր գաղտնիության պատճառով և ավելի խիստ քննադատության է արժանանալու հետագայում: Ցավալի կլինի, եթե թույլ փաստարկների և հիմնավորումների վրա կառուցված փոփոխությունները չտան ցանկալի արդյունքը և նվազեցնեն կառավարության գործունեության արդյունավետությունը: Դրանից տուժելու ենք բոլորս:

 

Արտակ Քյուրումյան