Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Մակեդոնիայի անվանափոխության մասին համաձայնագիրը

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Մակեդոնիայի անվանափոխության մասին համաձայնագիրը, որով հարավսլավական այս հանրապետությունը կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիա: Քվեարկությանը նախորդել են խորհրդարանում բուռն քննարկումներն ու զանգվածային բողոքի ցույցերը խորհրդարանի շենքի առջև: Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով Kathimerini պարբերականը:

Համաձայնագիրն ընդունվել է ձայների 153 «կողմ», 146 «դեմ» և 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Այսպիսով, գոնե «թղթի վրա» լուծվեց երկու երկրների միջև 27 տարի գոյություն ունեցող կոնֆլիկտը:

Հունական ընդդիմությանը հարևան պետության՝ «Մակեդոնիա» բառի օգտագործմամբ ցանկացած անվանում դուր չի գալիս: Նրանք դժգոհ են նաև այն հանգամանքից, որ Աթենքը զրկվում է Սկոպյեի վրա ազդեցության գլխավոր լծակից՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության նկատմամբ վետոյի իրավունքից:

The New York Times-ը Հունաստանի խորհրդարանում անցկացված քվեարկությունն «Արևմուտքի հաղթանակ» է կոչել, որն «ամրապնդել է Բալկաններում դիրքերը՝ չնայած Մոսկվայի բողոքներին»:

Ակնկալվում է, որ անվան փոփոխությունը պետք է վերջ դնի Մակեդոնիայի և Հունաստանի միջև վեճին, որը ձգվում է 1991 թվականին Հարավսլավիայի փլուզման ժամանակներից: Հունաստանը պարբերաբար արգելափակում էր Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությանը՝ պահանջելով փոխել հանրապետության անվանումը, որպեսզի այն առանձնանա հունական Մակեդոնիա մարզից և բացառի ցանկացած տարածքային և իմիջային պահանջ: