«Դա ինձ համար անվտանգության գոտի չի, հայրենիք ա»․ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարի պատասխանը Արցախի պաշտպանության նախարարին

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Արցախի ինքապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, պահեստի գնդապետ Արկադի Կարապետյանը՝ Ագոն, factor.am-ի հետ զրույցում անընդունելի է համարում, որ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը վերջերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անվտանգության գոտի է անվանել Արցախի ազատագրված տարածքները։ 

«Դա ինձ համար անվտանգության գոտի չի, հայրենիք ա, և ճիշտ չեմ համարում, որ ասում են անվտանգության գոտի, որովհետև դա ազդում ա ժողովրդի վրա, միտք ա փոխում»,- ասաց գնդապետը՝ շարունակելով․ «Դրա համար մեր քաղաքագետները, նամանավանդ զինվորականները էլ անվտանգության գոտի բառը չպետք է օգտագործեն»։

Արկադի Կարապետյանը համարում է, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավորություն կար ոչ միայն կորցրած 800 հեկտարը հետ բերելու, այլև ավելի առաջ գնալու։ «Մենք դեռ ապրիլին պետք է քշեինք առաջ։ Մենք ապրիլին շատ հեշտ ու հանգիստ կարող էինք Եվլախը վերցնեինք, էլ չեմ ասում՝ մնացածը էդ պահին, բայց որ կհասնեինք Քուռ գետ, միանշանակ է»,- ասաց նա։

Ըստ Արցախում ապրող նախկին հրամանատարի՝ ապրիլից հետո արցախցիների տրամադրությունները փոխվել են, ավելի արմատական են դարձել։ Իսկ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին ավելի վճռական տրամադրություններ է առաջացնում Արցախի հանրության շրջանում։

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան