«Եթե իշխանությունն ունենար հնարավորություն ահաբեկչության հոդվածը ներառել «Սասնա ծռերի» մեղադրանքում, անպայման ներառած կլիներ»․ Անդրանիկ Քոչարյան

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

ՊՆ նախկին փոխնախարար, Ժողովրդավարության անվտանգության հայկական զարգացման կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում «առնվազն սխալ է» համարում «Սասնա ծռերի» գործողությունը ահաբեկչություն որակելը։

«Եթե իշխանությունը ունենար հնարավորություն ահաբեկչության հոդվածը ներառել մեղադրանքում, անպայման ներառած կլիներ, եթե չեն ներառել, նշանակում է՝ խանգարող հանգամանքները բավականին ուժեղ են եղել»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով․ «Կարծում եմ՝ ահաբեկչության առկայությունը նաև հասարակությունը չընկալեց, որովհետև ահաբեկչություն բառը խոսում է այն մասին, որ հասարակությունը պետք է ինչ-որ չափով ահաբեկված լիներ, բայց այդ օրերին չեմ կարծում, որ մեր հասարակությունն ահաբեկված էր։ Ավելին՞ հասարակության մի հատված պաշտպանում էր «Սասնա ծռերի» գործողությունները և դրանում սկսեցին ներառվել նաև քաղաքական գործընթացներ»։

Անդրանիկ Քոչարյանը անհեթեթ է համարում նաև «Սասնա ծռերի» գործողությունների և հոկտեմբերի 27-ի սպանդի համեմատությունը։ «Բացարձակ նմանություն չկա հոկտեմբերի 27-ի և «Սասնա ծռերի» գործողությունների միջև։ Հոկտեմբերի 27-ին ոչ թե ահաբեկչություն է եղել, այլ եղել է պետական հեղաշրջում, իսկ hոկտեմբերի 27-ի գործողություններն իրանացրած խումբը այդ հեղաշրջման գործիքն է հանդիսացել։ Իսկ թե այդ հեղաշրջումն ինչ-որ այլ ուժերի կողմից իրականացվեց Հայաստանում, դա պետք է բացահայտեր քննությունը»,- ասաց ՊՆ նախկին փոխնախարարը։

Ըստ նրա՝ «Նաիրի Հունանյանի խումբը շատ լավ գիտեր, որ ինքը մտնում է պառլամենտ և սպանելու է Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, «Սասնա ծռերը» գրավել էին ոստիկանության պահպանության գունդը և իրենց գործողությունը իրենք ներկայացնում են որպես ապստամբության փորձ կամ հասարակությանն արթացնելու գործողություն»։

Փոխարենը, ըստ ՊՆ և ՆԳ նախկին փոխնախարարի, իշխանության կողմից ժողովրդի հանդեպ ահաբեկչություն էր մարտի 1-ը. «Այ 2008-ի մարտի 1-ին հասարակության մի ստվար հատված ահաբեկվեց»։

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցում։

Մարինե Խառատյան