Կառավարության ծրագիրը վերջնական փուլում է, նախ քննարկվելու է կառավարության կառուցվածքի փոփոխությունը. Լիլիթ Մակունց

Լուրեր

28.09.2026 | 16:03
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
Բոլորը

Կառավարության ծրագիրը վերջնական փուլում է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մնացել են որոշակի մանրուքներ ճշգրտելու, այնուհետեւ այն ամբողջական փաթեթով կներկայացվի Ազգային ժողով: Չեմ կարող հստակ ժամկետ ասել, քանի որ կառավարությունից որեւէ հստակ ժամկետ չեն ասել: Գիտենք, որ վերջնականացման փուլում է: Այն պահից, երբ ծրագիրը բերվի Ազգային ժողով, մենք խմբակցությունում կքննարկենք»,- նշեց խմբակցության ղեկավարը։
Անդրադառնալով հարցին, թե երբ է ԱԺ-ում քննարկվելու կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը, Լիլիթ Մակունցն ասաց. «Կարծում եմ՝ առաջինը կքննարկենք կառուցվածքի փոփոխությունը, հետո նոր ծրագիրը»:

Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի համաձայն 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանն ավարտված չի համարվում, քանի դեռ չի քննարկվել եւ ընդունվել կառավարության ծրագիրը: ՀՀ սահմանադրության 150 հոդվածի համաձայն՝ կառավարությունն իր ծրագիրն ԱԺ է ներկայացնում կառավարության ձեւավորումից հետո 20 օրվա ընթացքում: ԱԺ-ն կառավարության ծրագրին դեմ կամ կողմ է քվեարկում 7 օրվա ընթացքում: Կառավարության կառուցվածքի փոփոխություններով, հիշեցնենք՝ նախատեսվում է 17 նախարարությունները կրճատել եւ դարձնել 12:

Այս պահին ձեւավորված է կառավարության 2/3-ը եւ ըստ այդմ էլ ենթադրելի է, թե որ նախարարություններն են կրճատվում: Մասնավորապես, չեն նշանակվել գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարները:

Նախնական նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
առողջապահության նախարարություն
արդարադատության նախարարություն
արտակարգ իրավիճակների նախարարություն
արտաքին գործերի նախարարություն
բնապահպանության նախարարություն
կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
պաշտպանության նախարարություն
տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
ֆինանսների նախարարություն

Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը եւ կոչվելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն:
Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում: Նախատեսվում է, որ սփյուռքի նախարարության գործառույթը համակարգվելու է վարչապետի աշխատակազմի կողմից: Այս մասին իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Վարդանյան