Պետպատվերի շրջանակում ուռուցքաբանական վիրահատությունները կարվեն անվճար՝ առանց համավճարի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
Բոլորը

Ուռուցքաբանական վիրահատությունների ժամանակ նախկինում գործում էր համավճարի սկզբունքը, և այն բժշկական կենտրոնները, որտեղ կատարվում էին նման վիրահատություններ, պետությունը վճարում էր գումարի շատ փոքր մասը, իսկ բեռի մեծ մասը մնում էր քաղաքացիների վրա, հետևաբար տրամաբանական չէր այդ վիրահատությունները համարել պետպատվեր։ Այս խնդիրներից ազատվելու համար այժմ պետությունը կփոխհատուցի այդ վիրահատությունների համար ամբողջությամբ և քաղաքացուց համավճար չի գանձվի։

Այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ուռուցքաբանական ծառայությունների համար մենք այս տարի ունենք 700 մլն դրամի աճ, որը ավելացել է անցյալ տարվա 1,1 մլրդ-ի վրա։ Որոշում պետք է կայացվեր, թե այդ 700 մլն դրամն ինչի՞ վրա ենք ծախսելու։ Քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ պետք է փորձենք մեղմել քաղաքացիների վրա եղած բեռը՝ համավճարը։ Որոշվել է, որ այդ 700 մլն դրամի մեծ մասը ծախսվելու է այդ համավճարը հանելու համար։ Այն հիվանդանոցները, որոնք կունենան պետպատվեր, այնտեղ վիրահատության համար գումար քաղաքացին չի վճարի, պետությունը կփոխհատուցի գումարն ամբողջությամբ և շուկայական գնով, որովհետև մենք ունենք նաև այլ ծառայություններ, երբ ասում ենք պետպատվեր, սակայն ծառայությունների գումարները շուկայականից ցածր  են, և բուժհաստատությունները միշտ այլ ակնկալիքներ են ունենում։ Այժմ այլ ակնկալիքներ չեն լինելու, գները լինելու են շուկայական և ինքնարժեքից բարձր»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։