Մարզպետին պարգևատրելու իրավունքը պատկանում է վարչապետին. թող համապատասխան մարմինները պարզեն, թե մարզպետերն ում հետ են համաձայնեցրել իրենց պարգևատրումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ

Պարոն Պետրոսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի՞ կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է ունենալու կառավարության նկատմամբ: Դուք իշխանություններին այնքան էլ չեք քննադատում:

– Ես չէի կիսի այդ կարծիքը, թե ԲՀԿ-ն չի կողմնորոշվում իր քաղաքական կեցվածքի հարցում: Մենք ընդդիմադիր խմբակցություն ենք, պարզապես Ազգային ժողովի աշխատանքները նոր են սկսվել: Իսկ առաջին նստաշրջանում, երբ նոր են ընտրվում ԱԺ նախագահը, փոխնախագահներն ու մշտական հանձնաժողովների նախագահները, զարմանալի է, թե ի՞նչ հարցեր պետք է լինեին, որ մենք սուր դիրքորոշում արտահայտեինք: Պետք չէ հիասթափվել առաջին նստաշրջանից:

– Այսինքն՝ ԲՀԿ-ն դեռ հնչեցնելո՞ւ է սուր քննադատություններ:

– Անպայման: Կբերեն նախագծեր, կտեսնեք, որ դիրքորոշումներ կլինեն, որոնք կլինեն շատ սուր: Այնքան սուր, որ գուցե մեզ մեղադրեն ավելորդ սրության մեջ:

– Կառավարության հետ ի՞նչ հարցերի շուրջ ունեք տարաձայնություններ:

– Այս պահին կառավարությունը դեռ որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, հետևաբար՝ ինչ էլ ասեմ, կլինի գուշակության ոլորտից:

– Դուք կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք մարզպետերի կողմից իրենց պարգևատրելու հարցում:

– Առանց հանգամանքներին ծանոթանալու՝ որևէ մեկը իրավունք չունի միանգամից հարձակվել այդ տեղեկության վրա: Մենք պետք է պարզենք՝ պարգևատրումը վերաբերել է բոլորի՞ն, թե՞ եղել է ընտրանքային, պարգևատրումը համապատասխանո՞ւմ է քաղաքացիական ծառայողներին պարգևատրելու վերաբերյալ օրենսդրությանը, քանի որ մարզպետարանի աշխատողին չես կարող ասել՝ դու շատ գեղեցիկ ես, արի պարգևատրվիր: Պետք է աշխատանքի գնահատական լինի: Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ մարզպետին պարգևատրելու իրավունքը պատկանում է վարչապետին, ով անմիջապես վերահսկում է նրա գործունեությանը:

– Եթե մարզպետն ինքն է իրեն պարգևատրել, դա օրենքի խախտո՞ւմ է:

– Եթե մարզպետն ինքն է իրեն պարգևատրել, օրենքի հետ հակասության խնդիր կա, բայց դրանք ընդհանուր տեղեկություններ են: Գոյություն ունեն պետական լիազոր մարմիններ, մասնավորապես՝ Պետական վերահսկողական ծառայություն, որը գործում է ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո, և Հաշվեքննիչ պալատ՝ որպես անկախ մարմին: Նրանց գործն է ուսումնասիրել այդ տեղեկությունը: Եթե խախտումներ հայտնաբերեն, բնականաբար, ԲՀԿ-ն ձեռնպահ չի մնա իրավաքաղաքական գնահատականը տալուց:

– Այդ պարգևատրումը համարվեց 13-րդ աշխատավարձ: Բայց մարզպետերը, որոնց պաշտոնավարման մի տարին չի լրացել, կարո՞ղ էին դա ստանալ:

– Այդ տեսանկյունից, բնականաբար, նրանք չպետք է օգտվեին պարգևատրումից, բայց առանց փաստաթղթերն ուսումնասիրելու գնահատական տալը լուրջ մոտեցում չէ:

– Ձեր կարծիքով՝ ճիշտ կլինի՞ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ տալ:

– Այդ գաղափարը լիովին մերժելի չէ, որովհետև պատճառաբանվում է, թե նախարարության կարգավիճակ ունենալով՝ այդ կառույցներն արդեն հաշվետու կլինեն ԱԺ-ին: Բայց, իմ կարծիքով, մենք կարող ենք այդ հաշվետվողականությունը նաև առանց նախարարություն դարձնելու էլ ապահովել: Օրինակ, եթե այդ կառույցները ոչ թե գործեն անմիջապես վարչապետի, այլ կառավարության ենթակայության շրջանակում: Նաև եթե սահմանենք, որ որոշակի պարբերականությամբ ԱԺ-ին հաշվետվու լինելու պարտականություն ունեն, այդպիսով կապահովվի խորհրդարանի նկատմամբ ոստիկանության ու ԱԱԾ-ի հաշվետվողականությունը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝տեսանյութում

Արմինե Ավետյան