«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների փաթեթը կհրապարակվի օրերս

Լուրեր

12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունում ավարտական փուլում են գտնվում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքները միավորող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։

Օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում նախատեսվում է նախագիծը շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը ներկայացնել և տեղադրել Արդարադատության նախարարության հանրային քննարկման միասնական կայքում:

Տեղեկացնենք, որ մենք հետաքրքրվել էինք, թե որ փուլում են վերոնշյալ օրենքների նախագծերի մշակման աշխատանքները, և հստակեցվել է արդյոք հիվանդությունների փոփոխված ցանկը, որով զինակոչիկը չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից։ ՊՆ-ից հայտնել են, որ նախարարի 08․04․2013 թվականի թիվ 410 հրամանի փոփոխությունների առնչությամբ նախագծի մշակման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։ Տեղեկացնենք, որ այս որոշումը վերաբերում է զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննությանը։

Հիշեցնենք, որ 27.11.2016-ին հեռարձակված «Ռ-էվուլյացիա» հաղորդման շրջանակներում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չէր բացառել հիվանդությունների ցանկի փոփոխությունը: «Շատ քիչ հիվանդություններ կան, որոնցով քաղաքացին բացարձակ պիտանի չէ ԶՈՒ-ին, իսկ բանակը պետք է ավելի շատ ջանք դնի և գտնի այն պայմանները, որտեղ սահմանափակ կարողություններով քաղաքացին կարող է իր օգտակար ծառայությունը բերել»,- ասել էր Վիգեն Սարգսյանը։

 

Սեդա Ղուկասյան