ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ «Ես դուրս եմ այսօր տիրող հարմոնիայից». Էմմա Պետրոսյան

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 «70-80-ականներին, երբ դեռ երեխա էի, շատ իրական գույներ, երգեր կային Երևանում։ Աչքերս բացել եմ և տեսել եմ տպարանը՝ Ալավերդյան փողոցում։ Մի օր անցա ու տեսա, որ այն հավասարվել է հողին, ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ, ո՞ւմ էր խանգարում տպարանը»,- ափսոսանք է հայտնում երգչուհի, երգահան Էմմա Պետրոսյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Անդրադառնալով հայաստանյան ներքին կյանքին՝ երգչուհին շեշտում է․ «Երազում եմ, որ սոցիալական խնդիրները Հայաստանում պակասեն, ես այլևս չեմ կարողանում «արտագաղթ» բառը լսել, սա ինձ հունից հանում է, սա մեր վաղն է։ Ես չեմ դիմանում, սա ինձ համար ցավ է, լուրջ ցավ։ Կուզենայի, որ մենք այսօր մեր երկիրը կարողանայինք ապահովել աշխատատեղերով, բոլորին վարակել աշխատելով, չքնել, զգոն լինել․ սա է պատերազմում մեր հաղթանակը։ Մենք չենք կարող հաղթել, եթե քնած ենք, եթե բացակա ենք»։

Խոսելով այսօր գերիշխող երաժշտության մասին, Է․ Պետրոսյանը խոստովանում է․ «Ես դուրս եմ այսօր տիրող հարմոնիայից և շատ ուրախ եմ դրա համար, իմ հասցեն կոնսերվատորիայի հասցեն է, այնտեղ է իմ երաժշտական մտածողության հասցեն»։

Նա նշում է, որ արվեստագետներով տարիներ շարունակ փորձել են պայքարել տիրող հարմոնիայի՝ անճաշակ երաժշտության դեմ, սակայն ապարդյուն․ «Հոգնեցի․․․Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք, ովքեր նոր են ծնվում, չլսեն այն, ինչ այսօր ֆալշ է համարվում։ Բոլորս պետք է գնանք ճիշտ ռիթմի ետևից»։

Իսկ հարցին, թե վերջերս վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելու հանգամանքն արդյոք իշխանությունների կողմից արվեստագետի հնարավոր ընդվզումը կանխելու փորձ չէր, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ապրում եմ այնպես, ինչպես ապրում էի, ոչինչ չփոխվեց, ես հարստացա պարտական լինելով, այն մտորումով, թե վաղը ինչ պետք է վերադարձնեմ պետությանը»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան