Առանցքային դերակատարություն է ստանձնում միջին և փոքր մակերևութային ջրահոսքերի ամբարումը

Լուրեր

15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
Բոլորը

Վարչապետ Կարապետյանի մյուս հանձնարարականը հանրապետությունում փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ է: Կառավարության ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ոլորտում հիմնական խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացումն է, որի պարագայում կապահովվի պատշաճ արձագանք գյուղատնտեսական ոլորտի զարգացումներին, մասնավորապես՝ գյուղացիական ոռոգելի հողերի աստիճանական ավելացումներին, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացման և տեղումների արձանագրված նվազումներին։ 

«Ստեղծված իրավիճակում հանրապետությունում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարության շրջանակում նոր լուծումների մշակումը և իրականացումը դառնում են խիստ անհրաժեշտ: Մասնավորապես, առանցքային դերակատարություն է ստանձնում միջին և փոքր մակերևութային ջրահոսքերի ամբարումը։ Նշվածի իրագործումը կհանգեցնի ոռոգման ջրառաջարկի պահանջների առավել ամբողջական բավարարման, կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հնարավորություն կստեղծի ձևավորել նոր լրացուցիչ գոտիներ ու դրանցով պայմանավորված նշված տարածքներում բիզնեսի խթանման միջավայր», – նշել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և համատեղ քննարկելով բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման և արտակարգ իրավիճակների նախարարների հետ կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություններ և դրանց ֆինանսական գնահատականը: