Սանտայի գաղտնի գործակալները՝ Լեզվի կոմիտեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Հունվարի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հրավերով Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը և քոլեջի 3-րդ կուրսի ուսանողների մի խումբ հյուրընկալվեցին Լեզվի կոմիտեում: Հանդիպմանը ներկա էր Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը: Այս մասին հայտնում են Լեզվի կոմիտեից։
2018թ. դեկտեմբերին քոլեջի ուսանողներ Արտավազդ Կլեկչյանի, Սոնա Սարիբեկյանի, Արտյոմ Մելքոնյանի, Ռաֆֆի Մազմանեանի և Ժաննա Քոչարյանի ուժերով հայերեն կրկնօրինակվել և համացանցի միջոցով հայ հասարակության դատին էր հանձնվել «Սանտայի գաղտնի գործակալները» հանրահայտ մուլտֆիլմը: Ամերիկյան կարճամետրաժ մուլտֆիլմը հայերենացնելու գաղափարը հղացել էր ապագա ռեժիսորներ Սոնայի և Ժաննայի մտքում, նրանք էլ թարգմանել էին տեքստը:
Սոնա Սարիբեկյանը նշեց, որ Հայաստանում Ամանորին նվիրված հայերեն մուլտֆիլմերը քիչ են, և հենց այդ պատճառով իրենք որոշեցին ուսումնառության գործընթացի մաս կազմող այդ աշխատանքն ավարտել Նոր տարվա շեմին:
Դավիթ Գյուրջինյանը գնահատեց քոլեջի սաների աշխատանքը և գրագետ ու բնական հայերեն խոսքը: Նա հույս հայտնեց, որ համաշխարհային հայտնի մուլտֆիլմերի կրկնօրինակման աշխատանքները կշարունակվեն, և հեղինակային իրավունքի հարցը լուծելուց հետո հայերեն տարբերակները կցուցադրվեն նաև հայկական հեռուստաալիքներով: Լեզվի կոմիտեի նախագահը նշեց, որ արժե հայերենացնել հայկական այն մուլտֆիլմերը, որոնք ռուսերեն են:
Քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը շնորհակալություն հայտնեց Լեզվի կոմիտեի նախագահին՝ քոլեջի ուսանողների աշխատանքը գնահատելու, նրանց խրախուսելու և ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ պետական մարմնի ուշադրությունը ոգևորություն է առաջացրել քոլեջի ուսանողների շրջանում:
«Սա մուլտֆիլմ կրկնօրինակելու մեր ուսանողների առաջին փորձն է, ամբողջ աշխատանքը իրենք են կատարել, քոլեջը միայն պայմաններ ու անհրաժեշտ մթնոլորտ է ստեղծել»,- նշեց Պ. Սանթրոսյանը:
Քոլեջի ուսանողներին Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանն առաջարկեց ռեժիսորական ու դերասանական հմտությունները փորձել նաև աուդիոգրքերի և ռադիոբեմադրությունների պատրաստման ոլորտում, իսկ հետագայում դրանք տարածել բջջային հավելվածների միջոցով:
Հանդիպման ավարտին Դ. Գյուրջինյանը քոլեջի ուսանողներին նվիրեց «Լեզվաշխարհ» ամսագրի հավաքածուն, իսկ քոլեջի գրադարանին՝ մեծահռչակ դերասան Վահրամ Փափազյանի երկերի հինգհատորյակը և սիրով ընդունեց տնօրենի հրավերը՝ ներկա լինելու քոլեջի ուսանողների բեմադրած որևէ ներկայացման:

Տեսանյութում՝ «Սանտայի գաղտնի գործակալները»  մուլտֆիլմի հայերեն տարբերակը