«Գրին քարտին» կփոխարինի RAISE-ը. ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք կտրվի միայն որակյալ մասնագետներին

Լուրեր

15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
Բոլորը

Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը. «Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց». փոխանցում է VOA-ն:

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը. «Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»:

Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը և կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: Օրենքի համահեղինակ սենատոր Թոմ Քոթոնի խոսքով, Միացյալ Նահանգները ամեն տարի մեկ միլիոնից ավելի մարդկանց ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունք է շնորհվում. «Սակայն, յուրաքանչյուր 15 ներգաղթյալներից միայն մեկն է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատում իր գիտելիքների և մասնագիտական հմտությունների շնորհիվ»:

Արդյունքում, տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքը ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները:

Օրենքի մյուս համահեղինակ սենատոր Դեյվիդ Փերդյուն ընդգծում է, որ ներկայումս Միացյալ Նահանգներում մշտական բնակության և աշխատանքի իրավունք ստացող ներգաղթյալների կեսից ավելին ներգաղթելուց անմիջապես հետո սկսում են ԱՄՆ-ից ստանալ անապահովների համար նախատեսված նպաստ: Փոխարենը նոր համակարգը Միացյալ նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված և հմուտ անձնավորություններին. «Մենք փոխառում ենք Կանադայի և Ավստրալիայի փորձը, որն իրականում ավելի խելամիտ է և օգնում ներգաղթյալների շնորհիվ զարգացնել տնտեսությունը»:

Նշենք, որ Կանադան և Ավստրալիան մշտական բնակության և աշխատանքի իրավունք են շնորհում մրցակցային կարգով: Մասնավորապես, հաշվի է առնվում անգլերենի, իսկ Կանադայի դեպքում նաև ֆրանսերենի իմացության աստիճանը, տարիքը՝ առավելություն ունեն 18-ից՝ 45 տարեկանները, կրթությունը և մասնագիտական հմտությունները: Օրինակ, Ավստրալիայում մշակված է մասնագիտությունների ցուցակ, որոնց տիրապետողներն առավելություն են ստանում երկիր ներգաղթելու համար: Առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների թվում են բժշկությունն ու ինժեներական գիտելիքները:

Ընդհանուր առմամբ, սենատոր Փերդյուի խոսքով, փոփոխության արդյունքում կշահեն կրթված և հմուտ մարդիկ, ովքեր ցանկանում են Միացյալ Նահանգներ տեղափոխվել, քանի որ նրանց այլևս անհրաժեշտ չի լինելու մրցակցել կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող տասնյակ այլ թեկնածուների հետ.«Մեր նպատակն է ընդունել մեզ մոտ շնորհալի մարդկանց, ովքեր այստեղ են ժամանում օրինական աշխատելու և իրենց կյանքի որակը բարձրացնելու նպատակով, իսկ մեր ներկա համակարգը նրանց դա գրեթե թույլ չի տալիս իրականացնել»: