Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու իմաստ չենք տեսնում. Գևորգ Գորգիսյան

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին «Զիբիլիքս»-ի աղմկոտ գործը կարճելու՝ Հատուկ քննչական ծառայության որոշումն այնքան էլ չի զարմացրել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը:

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններում, հիշեցնենք, ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամների ձեռքում էր հայտնվել, նրանց պնդմամբ, Տարոն Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող նախընտրական շտաբից հանված, ապա աղբամանը նետված փաստաթղթերով մի պարկ: Մոտ 30 էջից բաղկացած այդ նյութերում առկա էին ընտրողների ցուցակներ, մանրամասն նկարագրված էր՝ որտեղ և ինչպես է հարկավոր ընտրողներին գումարը փոխանցել:

Բացի այդ, կար ևս մեկ ցուցակ, որը ընդդիմադիրների պնդմամբ, վկայում էր, որ ընտրական գործընթացում ներգրավված են եղել նաև ՊՊԾ գնդի ոստիկանները:

«Հատուկ քննչական ծառայության ներկայացրած հիմնավորումները մտածելու տեղիք են տալիս: Ցուցակների հետ մենք ներկայացրել էինք նաև ֆաքս, որտեղ հստակ նշված էր, որ ՊՊԾ գնդի անդամները ինչ-որ մարդկանց թվաքանակով ներկայացնում էին, թե ինչ պետք է արվեր, ենթադրաբար այդ մարդկանց թվաքանակն այն մարդկանց թիվն էր, ովքեր պետք  է այդքան ձայն բերեին, որովհետև այլ պարագայում դա ուղղակի նախընտրական շտաբում չպետք է լիներ»,- մեզ հետ զրույցում  անդրադառնալով ՀՔԾ որոշմանը՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը թեև չի հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, այդուհանդերձ պարզել է՝ այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին:  Գորգիսյանը, մինչդեռ, նշում է՝ անգամ եթե դա  այդպես է, ապա ցուցակները որևէ կերպ չպետք է հայտնվեին Հանրապետականի շտաբում:

Գևորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև «Ելք»  դաշինքի կողմից  Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին՝ նշելով, որ նրա հրաժարականը պահանջելու իմաստ չկա և անձի փոփոխությամբ երկրում փոփոխություն չի կարող լինել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան