Պատրա՞ստ եք հակադրվել Կառավարությանը․ Գևորգ Գորգիսյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը  7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ առաջիկայում, եթե հարկ լինի, պատրա՞ստ  է հակադվել Կառավարությանը և Ազգային ժողովը դարձնել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը։

Հարցին ի պատասխան՝  Արարատ Միրզոյանը նկատեց, որ, ցավոք, տարիներ շարունակ Ազգային ժողովի դերը մեծ չի եղել, սակայն և՛ Սահմանադրությունը,  և՛ 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները բարձրաձայնում են, որ խորհրդարանի դերը պետք է բարձրանա և մեծանա։

«Բնական է, որ Կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասը պետք է աջակցություն ստանա Կառավարությունից, բայց խորհրդարանը ևս պետք է իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններով փոխի այժմ գործող այն հարաբերակցությունը, որը կա, երբ Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններն են գերակշռողը խորհրդարանում»,- ասաց ԱԺ նախագահի թեկնածուն։

Արձագանքի ժամանակ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իր հարցադրումը վերաբերում է քաղաքական հարցերի վերաբերյալ ԱԺ դիրքորոշումներին, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ բաց են բոլոր առաջարկների համար, պատրաստ են կիրառել վերահսկողական մեխանիզմներ, որոնք կարող են նաև ընդլայնել անհրաժեշտության դեպքում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։