Մարդասիրական օգնության տրամադրման փոխա­րեն ԱՄՆ-ը ցանկանում է ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել. «Առավոտ»

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առավոտ» թերթը գրում է.

Ռուսաստան-Միացյալ Նահանգ­ներ հարաբերություններում ճգնա­ժամային նոր փուլի պայմաններում Հայաստան-ԱՄՆ, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբե­րություններում վերջին մի քանի շաբաթներին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տն­տեսական համագործակցության մեծ ներուժ կա՝ վերջերս Կոնգրե­սում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության տրամադրման փոխա­րեն ԱՄՆ-ը ցանկանում է Հայաս­տանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել՝ հաղորդում էր «Ամերիկայի ձայնը»:

 

ԱՄՆ պետքարտուղարի օգնա­կանի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը, որը հայ-ամերիկյան գոր­ծընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից է, 2011- 2014-ը Հայաստանում ԱՄՆ դես­պան էր: Կոնգրեսում լսումների ըն­թացքում պատասխանելով կոնգ­րեսական Բրեդ Շերմանի հարցին՝ նշել է, որ հայ-ամերիկյան տնտե­սական հարաբերություններն ունեն կարևորագույն ներուժ. «Մենք ցանկանում ենք օգնություն տրամադրման հիմնված վրա մեր երկ­կողմ հարաբերությունները զարգացնել՛ հասնելով առևտրային համագործակցության վրա հիմն­ված հարաբերությունների»: Պետքարտուղարության ներկա­յացուցիչը հավելել է, որ 2015թ. մայիսին կնքված հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների պայմա­նագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

 

ԱԱՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տն­տեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիանե­րի և էներգետիկ ոլորտներում՝ կոնգրեսականներին ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործա­կալության ներկայացուցիչ Մարգոթ էլիսը. «Դրանք այն ոլորտ­ներն են, որոնք կարող են ոչ մի­այն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաև հնարավո­րություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավվել և զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»:

 

Առավել մանրամասն «Առավոտ» թերթի այսօրվա համարում: