Վիրավոր զինծառայողին տեղափոխել են ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ
Պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ Արմեն Մեխակի Նազլուխանյանին Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան՝ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով՝ զինծառայողը թեթև վնասվածքներ է ստացել։ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից հրաժարվեցին տեղեկություններ տրամադրել վիրավոր զինծառայողի վիճակի մասին՝ ասելով, որ միայն ՊՆ մամուլի քարտուղարն է իրավասու:
Հիշեցնենք, որ այսօր հակառակորդի կողմից վիրավորում է ստացել 31-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Նազլուխանյանը։