Շտապօգնության բրիգադներն ավելացել են. տոնական օրերին կաշխատեն արտակարգ ռեժիմով

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Տոնական օրերին Երևանի շտապօգնությունը կաշխատի արտակարգ ռեժիմով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Շտապբուժօգնության» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հորդորելով քաղաքացիներին  ամենաանհրաժեշտ դեպքում օգտվել ծառայությունից:

Վերջինիս խոսքով՝ այդ օրերին, թեև երբեմն լինում են պիկ ժամեր, երբ ֆիզիկապես հնարավոր չի լինում բոլորին արագ սպասարկել, սակայն ցանկացած խնդրի դեպքում խորհուրդ տվեց դիմել մասնագետի:

Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ շտապօգնության բրիգադների քանակն ավելացել է. «Բրիգադներն ավելացել են և այս պահի դրությամբ շտապօգնությունում աշխատում է 36 բրիգադ»:

Անդրադառնալով ամանորյա տոներին թունավորումների դեպքերին՝ Թագուհի Ստեփանյանը նշեց, թեև վերջին ժամանակներում թունավորման դեպքերի նվազում է նկատվում, սակայն խորհուրդ տվեց չուտել երկար պահված սնունդ:

Ասուլիսին մասնակից առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չարխիֆալակյանն էլ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն:

«Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից»,- ասաց նա: