«Այբը» ԿԳՆ-ից չի ստացել որևէ պաշտոնական եզրակացություն

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ դրսևորեց նույն գործելաոճը և մինչև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա։

«Այբ» կրթական հիմնադրամը մինչ օրս նախարարությունից չի ստացել ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ որևէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն: Առանց ուսումնասիրվող կողմի կարծիքը լսելու և մեկնաբանություններն ունենալու՝ ուսումնասիրության մասին տեղեկություն տարածելը կասկածի տակ է դնում այն կատարողի անաչառությունը և ուսումնասիրության արդյունքները:

Վերջին ութ ամիսների ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ տարածվել են բազմաթիվ ապատեղեկություններ, որոնք հետագայում հերքվել են հենց տարածողների կողմից:

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը փակվել է առանց ուսումնասիրության ու հանրային լսումների, և տպավորություն է ստեղծվում, թե նախարարությունը փորձում է հետին թվով «հիմնավորել» ծրագրի փակումը: Մենք սպասում ենք ուսումնասիրության արդյունքներին, պատրաստ ենք հայտնելու մեր դիրքորոշումը և տալու մեր հիմնավորումները բոլոր «խնդրահարույց» կետերի վերաբերյալ:

«Այբ» կրթական հիմնադրամի հաղորդակցության թիմ