Պուտինը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը պահպանելու հույս է հայտնել

Լուրեր

14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
Բոլորը

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճում են, հարկավոր է պահպանել այս դինամիկան: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեր հարաբերությունները բնութագրելու կարիք չկա. դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են՝ բավական մեծ բովանդակությամբ»,- ասել է Պուտինը: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտրաքին տնտեսական համագործակցության առումով շարունակում է պահպանել առաջին տեղը՝ հավելելով, որ 2017 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%-ով:

«Այս տարվա տասը ամիսներին այս ցուցանիշին ավելացել է ևս 17.5%: Դինամիկան լավն է, հարկավոր է պահպանել այն»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել՝ Երևանի հետ հարաբերությունները նույն մակարդակի վրա պահելու համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական, այլև մյուս, մասնավորապես՝ անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի և ինտեգրացիոն այլ միավորումների գծով:

Նշելով, որ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի համոզիչ հաղթանակից հետո սա նրա առաջին այցն է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինը հաջողություններ է մաղթել Փաշինյանին. «Ցանկանում եմ Ձեզ հաջողություն մաղթել բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք դրել եք Ձեր, Ձեր թիմի առջև՝ ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»: