Ապօրինի շինարարության և պետությանը պատճառած խոշոր վնասի դեպքով հարուցվել է քրեական գործ

Լուրեր

16.07.2026 | 13:27
Հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից Հայաստանը «բավարար չափով» կատարել է միայն 6-ը․ ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել
16.07.2026 | 13:16
Ընտանեկան բռնության կանխարգելումը պահանջում է համակարգված և շարունակական աշխատանք․ ՄԻՊ
16.07.2026 | 13:08
Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
16.07.2026 | 12:58
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է
16.07.2026 | 12:57
Ինչպես տնտեսվարողները ձուկ և ձկնամթերք կարտահանեն եվրոպական շուկա․ պարզաբանում է Պապոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:48
ԵՄ շուկա արտահանելիս՝ տնտեսվարողները չեն վճարի մաքսատուրքեր․ խոսքը լայն ապրանքատեսակների մասին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:37
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Էնգելսը․ թիրախում ռազմական օդանավակայանն է
16.07.2026 | 12:26
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:10
ԱՄՆ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի հարց է քննարկվել // Շոգը մի փոքր կնահանջի․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի` շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ գրություն էր ուղարկել ոստիկանություն:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Խաղաղ Դոնի 1/34 հասցեում գտնվող, ընկերության տնօրենի մորը պատկանող հողատարածքում 1270 քմ մակերեսով շինություն կառուցելու համար նախագծվել և ստացվել է շինարարության թույլտվություն։


Ընկերության տնօրենը սահմանված կարգով շինարարություն կատարելու արտոնագիր ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, անհայտ աղբյուրներից ձեռք է բերել շինանյութ, առանց աշխատանքային պայմանագրի վարձել անհատ շինարարների, և փաստացի՝ կազմակերպել ու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը, որի տարածքները հետագայում պետք է վարձակալությամբ տրվեին տարբեր տնտեսվարողների:
Արդյունքում՝ ընկերության տնօրենը առանց հատուկ թույլտվության իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական՝ կառուցապատման գործունեություն։
Շինարարատեխնիկական և դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 44,391,000 դրամի չափով վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ «Անի-97» ընկերությունն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներից սկսած Գյուրջյան փողոց 1/3 հասցեում առանց թույլտվության իրականացնում էր շինարարություն: Ընկերությունը, անտեսելով քաղաքապետարանի նախազգուշացումները, իրեն սեփականության իրավունքով պատկանող 972 քմ և Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 160 քմ մակերեսներով հողատարածքների վրա կառուցել էր հասարակական նշանակության երկհարկանի ապօրինի շինություն: Արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել էր խոշոր չափերի վնաս: Երևանի քաղաքապետի որոշմամբ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ շինությունը քանդվել էր: Ընկերության սեփականություն հանդիսացող տարածքի շինարարությունը կասեցված է: