«Ես չեմ կարծում, որ գազի գինը կիջնի»․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

-Վաղը Ռուսաստանում կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը։ Ձեր կարծիքով Հայաստանի համար ճակատագրական հարցեր քննարկվելո՞ւ են։

-Եթե մենք ճակատագրական համարենք, օրինակ, գազի գինը կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այո, քննարկվելու են։ Բայց ես չեմ կարծում, թե դրանք մեզ համար ճակատագրական հարցեր են։

-Գազի գնի մասին։ Կարծեմ մենք բանակցում ենք էդ գինն իջեցնելու շուրջ։ Ռուսաստանը հանուն ինչի՞ դա պետք է անի։

-Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կիջեցնի գազի գինը։ Համենայնդեպս, եթե հավատանք լրատվամիջոցներին, Բելառուսը բանակցություններ էր վարում ադ հարցով երեկ, և նրանց դա չի հաջողվել անել։ Մեզ համար հաջողություն կլինի, եթե մենք պահպանենք գազի գինը այն մակարդակով, որ գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Հույս ունեմ, որ եթե դա մեզ հաջողվի, իշխանությունները կկարողանան նույնիսկ ներքին սպառողի համար գազի գները փոքր-ինչ նվազեցնել։

-Հնարավո՞ր է, որ ռուսները գազի գնի շուրջ բանակցություններն օգտագործեն քաղաքական ճնշման տեսքով։

-Խնդիրը Փաշինյանի անձը չէ։ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի նոր կառավարությունն առաջարկում է ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում հարաբերությունների նոր մոդել։ Ըստ այդ մոդելի, այնտեղ պիտի այդ կազմակերպությունների անդամ երկրները անդամագրվեն ոչ թե ստիպված, ոչ թե ավելի էժան գազ ստանալու դիմաց, այլ ուղղակի հաշվի առնելով սեփական շահերը, հաշվի առնելով ընդհանուր շահերը, այսինքն՝ կամովին։ Եվ պետք չէ վախեցնել գազի գնով, պետք չէ վախեցնել չգիտեմ ինչ սպառնալիքներով։ Այսինքն՝ Հայաստանի նոր կառավարությունն առաջարկում է հարաբերությունների նոր, ավելի արժանապատիվ մոդել։ Հատկապես Ռուսաստանում դժվար են ընդունում այդ մոդելը, այնտեղ կարծում են, որ դա պակաս արդյունավետ է, շատ ավելի արդյունավետ են այն դաշինքները, որտեղ երկրները ստիպված են մնում և փախչելու տեղ չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան