Սիրիայի քրդերի պնդմամբ՝ ռուսական զինուժի ստորաբաժանումներ են մտել Մանբիչ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական կառույցներից մեկի խոսնակ Շերվան Դերվիշը հայտարարել է, թե ռուսական զինուժի որոշ ստորաբաժանումներ մտել են Սիրիայի Մանբիչ քաղաք, որտեղից առաջիկայում պետք է դուրս գան ամերիկացի զինվորները. տեղեկացնում է ermenihaber-ը:

Քուրդ պաշտոնյան նշել է, որ այնուամենայնիվ, այս պահին ամերիկացի զինվորները շարունակում են վերահսկել Մանբիչի և Ջերաբլուս շրջանների միջև գոյություն ունեցող շփման գիծը:

Միաժամանակ Դերվիշը տեղեկացրել է, որ  ռուս զինվորների հետ միասին Մանբիչ են մտել Սիրիայի կառավարական ուժերի որոշ ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնի է, Մանբիչում մեծ թվով քուրդ զինյալներ կան, որոնց դեմ Թուրքիան ծրագրում է առաջիկայում ռազմական գործողություն սկսել: Թուրքիայի գլխավոր նպատակն է քրդերին դուրս մղել Մանբիչից: Ամերիկացի զինվորները Մանբիչում համագործակցում էին քրդական ուժերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:  Սակայն Անկարան մտավախություն ունենալով, թե Մանբիչը վերջնական արդյունքում կհանձնվի Սիրիայի քրդական ուժերին, ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսեց՝  քրդերի դուրսբերման վերաբերյալ, որը կարծես պսակվեց հաջողությամբ Անկարայի համար:

Չնայած Վաշինգտոնը պնդում էր, որ այդ համաձայնության արդյունքում քուրդ զինյալները հեռացել են Մանբիչից, բայց որոշ քուրդ զինյալներ դեռ պահպանում են իրենց ներկայությունը Մանբիչում, ինչը մեծապես մտահոգում է Անկարային: Այդ պատճառով էլ Թուրքիան սկսեց սպառնալ Մանբիչում կամ Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական գործողություններով:  Թուրքիայի ծրագրերի համար նպաստավոր պայմաններ ստեղծեց Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի ամերիկացի զինվորները 3  ամսվա ընթացքում դուրս կգան Սիրիայից:

Տեղեկացնենք, որ Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիան Թուրքիան պատրաստվում է իրականանցնել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ միասին: