2019 թ. բազմաթիվ միջազգային մրցումների մասնակցելու հրավերներ ենք ստացել․ Դավիթ Ֆահրադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիայի նախագահ, գինեսի բազմակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց մարզական տարին՝ ներկայացնելով ֆեդերացիայի կատարած աշխատանքներն ու գրանցած արդյունքները։

«2018 թվականը մեր ֆեդերացիայի համար, կարելի է ասել, եղել է նվաճումների և ձեռքբերումների տարի. մենք մասնակցեցինք երկու միջազգային մրցման և մեկ բաց առաջնության: Մեր մարզիկները մրցումներից վերադարձել են մեդալներով, իսկ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած մրցումից մեր թիմի մարզիկները վերադարձան 3 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալով»,- ասաց Դավիթ Ֆահրադյանը՝ նշելով, որ 2018 թվականն աննախադեպ էր նաև այն առումով, որ առաջին անգամ բատուտ մարզաձևում Հայաստանը մասնակցել է աշխարհի առաջնության:

Դավիթ Ֆահրադյանը նաև նշեց, որ 2019 թվականի համար արդեն իսկ ստացել են բազմաթիվ հրավերներ միջազգային տարբեր մրցումների մասնակցելու համար:

Խոսելով սպորտաձևի տարածման մասին՝ Ֆահրադյանը նշեց, որ աշխատանքներ են տանում՝ այն զարգացնելու համար ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

«Մենք պետք է կարողանանք այս սպորտաձևը դարձնել մասսայական։ Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել Կապան քաղաքի դպրոցներում այն բացելու համար, որպեսզի նաև մրցակցություն լինի երևանյան դպրոցների հետ, ինչը կբերի մարզաձևի զարգացման և տարածման»,-ասաց ֆեդերացիայի նախագահը։

 

Մանրամասները՝ տեսանյութում