Երևանում արգելված արծաթափայլ եղևնիներ են վաճառվում՝ 45 հազար դրամով. տեսչությունից պարզաբանում են, թե ինչպես են դրանք հայտնվել փողոցներում

Լուրեր

04.09.2026 | 13:33
Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
04.09.2026 | 13:24
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»
04.09.2026 | 13:13
Ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունիցպաշտոնական ճաշ է տրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 13:00
Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
04.09.2026 | 12:55
Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ
04.09.2026 | 12:43
Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը
04.09.2026 | 12:34
«Արսենալը» ամենաթանկ տրանսֆերային վաճառքն է ունեցել
04.09.2026 | 12:21
Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել է Կառավարության անդամների հետ. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 12:10
Ծառուկյանի կալանքի հարցով որոշումն՝ այսօր // Տարկետում՝ լավագույն 50 բուհերում սովորածներին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 12:06
Վենսը պնդում է՝ Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» չէ, ու չի էլ ասում, թե երբ այն կավարտվի
04.09.2026 | 11:56
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
04.09.2026 | 11:45
Զելենսկին հայտնել է, որ Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա
04.09.2026 | 11:33
ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզին․ զոհ և վիրավորներ կան
04.09.2026 | 11:25
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին
04.09.2026 | 11:17
Ռոբինյոյի որդին կխաղա Իտալիայի Ա Սերիայում
Բոլորը

Երևանի փողոցներում վաճառվում են արծաթափայլ եղևնիներ, որոնց հատումն ու վաճառքն արգելված է։ Մասնավորապես, Factor.am-ը արծաթափայլ եղևնիների վաճառակետեր է նկատել Երևանի Աբովյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ: Վաճառականները Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել են, որ եղևնիները Հայաստանի անտառներից են բերված:

Ի դեպ, արծաթափայլ եղևնիները վաճառվում են բավականին բարձր գներով: Երկու մետր հասակ ունեցող մեկ եղևնին վաճառվում է 45 հազար դրամով, իսկ յուրաքանչյուր մեկ ճյուղը՝ 4-5 հազար դրամով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները, ուսումնասիրելով Factor.am-ի կատարած լուսանկարները, ևս փաստեցին, որ վաճառքի իսկապես հանված են արծաթափայլ եղևնիներ: Սակայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, թե միանշանակ չեն կարող պնդել, որ վաճառվող եղևնիները բերվել են Հայաստանի անտառներից:

«Այդ եղևնիները չեն կարող «Հայանտառի» տարածքից լինել, որովհետև մեր ենթակայության տակ գտնվող անտառտնտեսություններում չեն աճում»,- ասաց լրատվության պատասխանատու Լուսինե Հակոբյանը:

Մեր դիտարկմանը, որ վաճառողները պնդում են, թե եղևնիները հայկական են, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից փոխանցեցին. «Հնարավոր է, որ այն ինչ-որ մասնավոր կառույց է աճեցրել և, տեղական ասելով, հենց դա են նկատի ունեցել»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից փոխանցեցին, որ իրենց աշխատակիցները շրջայցեր են իրականացրել ամանորյա եղևնիների վաճառակետերում։ «Շրջայցերի ընթացքում պարզվել է, որ Երևանի՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, Արաբկիր վարչական շրջանում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, Գյումրի քաղաքում գործող վաճառակետերում վաճառվում են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված սովորական սոճիներ, որոնց վերաբերյալ ներկայացվել են ներմուծման փաստաթղթերը»։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից նշեցին, որ «Յունիվեբ» ընկերության կողմից ներմուծվել է 1000 հատ սովորական սոճի, «Մեդվեդ» ՍՊԸ-ի կողմից՝ 400 հատ, Թումանյան Ա. Ռ.-ի կողմից՝ 560 հատ, Արշակյան Վ.-ի կողմից՝ 1000 հատ, Վարդանյան Մ.-ի կողմից՝ 500 հատ:

«Բոլոր դեպքերում առկա են եղել Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված Ֆիտոսանիտարական հավաստագրեր։ Շրջայցերի ընթացքում տեղական ծառատեսակներ վաճառակետերում չեն հայտնաբերվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող շրջայցերը կկրեն շարունակական բնույթ»,- եզրափակեցին կառույցից։