«Եթե Թուրքիան ասում է, որ մտնելու եմ Սիրիա, ուրեմն կմտնի». Թուրքիայի արտգործնախարար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարություններ է արել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Նշել է, որ եթե Թուրքիան ասում է, որ մտնելու է Սիրիա, ուրեմն կմտնի. փոխանցում է ermenihaber-ը:

Նրա խոսքով` Թուրքիան ԱՄՆ-ի հետ համակարգված կերպով է իրականացնելու զորքերի դուրսբերումը:

Չավուշօղլուն նկատել է տալիս, որ «Եփրատի վահան» ռազմական գործողությունից հետո ավելի քան 3000 սիրիացի է վերադարձել Սիրիա:

Անդրադառնալով Սիրիայի սահմանադրության շուրջ տարվող աշխատանքներին` Չավուշօղլուն հայտնել է, որ բանակցությունները դեռևս շարունակվում են:

Ինչ վերաբերում է Եփրատի արևելքում հնարավոր օպերացիայի մասին, ապա արտգործնախարարն ասել է.«Եփրատի արևելքի հարցում Թուրքիան վճռական է: Մենք շարունակում ենք կապերը ռազմական դիվանագիտության մակարդակով»:

Չավուշօղլուի փոխանցմամբ` թուրքական իշխանությունները Մանբիչի ճանապարհային քարտեզի շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնություն են ձեռք բերել և հավելել, որ ներկայումս Թուրքիան ԱՄՆ-ի հետ սերտ երկխոսության մեջ է:

Արտգործնախարարն ընդգծել է, որ զորքերի դուրսբերման հարցը քննարկելու համար մեկնելու  է Ռուսաստան:

ՀՕՊ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ Չավուշօղլուն ակնարկել է, որ Թուրքիան եթե նույնիսկ ԱՄՆ-ից գնի «Patriot» համակարգերը, միևնույն է, չի դադարեցնելու Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնումը: