Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից:
«ՀԱԱՀ Խորհրդի 27 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,- գրված է ՀԱԱՀ-ի էջում: