«Շանտաժ է իրականացվում՝ ասելով, որ անպայման պատերազմ է լինելու». Արման Մելիքյան

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

Արցախի նախկին արրտգործնախարար Արման Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախի կառավարության վերջին աղմկահարույց  ծախսերին, մասնավորապես՝ 350 հազար ԱՄՆ դոլարի նոր մեքենաների գնմանը, տեսակետ հայտնեց, որ «դրսի պատվիրակություններին պետք է սպասարկել բարձրակարգ մեքենաներով, բայց ամենևին պարտադիր չէ, որ այդ նույն բարձրակարգ մեքենաները սպասարկեն Հայաստանի կամ Արցախի կառավարության անդամներին»:

«Պետական պաշտոնյաները պետք է համեստ լինեն»,- ասաց Արցախի կառավարության նախկին անդամը՝ հավելելով. «Ես չեմ ասում, մեր պաշտոնյաները պետք է ցնցոտիներով ման գան»:

Իսկ այն, որ, օրինակ, Հայաստանի պետական պաշտոնյաների թանկարժեք ծառայողական մեքենաները հաճախ օգտագործվում են նաև նրանց ընտանիքի անդամների կողմից, Արցախի ԱԳ նախկին նախարարը լկտիություն է որակում. «Դա լկտիություն է, և այդ լկտիությանը պետք է վերջ տալ»:

Ըստ Արման Մելիքյանի՝ Սարգսյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպումից ակնկալիք չկա, կողմերի դիրքորոշումները չեն փոխվել և քանի «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևն է սեղանին, հայկական կողմի դիրքեը թուլանալու են:

«Հայաստանը պետք է փոխի իր մոտեցումները»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ վտանգավոր է համարում բանակցային սեղանի շուրջ վերջին զարգացումները:

«Շանտաժ է այժմ իրականացվում` ասելով, որ անպայման պատերազմ է լինելու, եթե տեղաշարժ չլինի բանակցային սեղանի շուրջ»,- համոզված է Արցախի նախկին արտգործնախարարը:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան