Ի՞նչ գաղտնալսող սարքեր է ձեռք բերել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը

Լուրեր

11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից տարիներ առաջ գաղտնալսող սարքերի ձեռքբերման մասին:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016 թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր: Դեռ հետևություններ չեմ անում, կարծում եմ, կլինի պաշտոնական պարզաբանում»,- գրել է Սարգսյանը՝ կից հրապարակելով փաստաթուղթը:

Factor.am-ի հետ զրույցում նա նշեց, որ փաստաթուղթը հրապարակվել է Վիկիլիքսի կայքում, և խոսքը ձայնագրող կամ, այսպես կոչված, ներթափանցող սարքերի մասին է: Սուրեն Սարգսյանը հավելեց նաև, որ նման սարքավորումներ ձեռք են բերել Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչություններ աշխարհի մի շարք երկրներում: «Դրանք կոչվում են ներթափանցման սարքեր՝ iOS և Android համակարգերի համար: Եթե հաշվի առնենք, որ սարքերը ձեռք է բերել Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի դեպարտամենտը, կարելի է ենթադրել, որ դրանք հենց այդ ուղղությամբ են օգտագործվելու»,- նշեց նա:

Սուրեն Սարգսյանը, միաժամանակ, կարծում է, որ դրանց ձեռքբերումը համաձայնեցվել է Հայաստանի իրավապահ մարմինների հետ. «Միայն այդ պարագայում հնարավոր կլիներ դրանք ՀՀ տարածք ներմուծել»:

Հավելենք, որ փաստաթղթի հրապարակման և դրանում ներկայացված սարքերի ձեռքբերման մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից: Այստեղ տեղեկացրեցին, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում այսօր ոչ աշխատանքային օր է՝ կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, և հարցմանը գրավոր կկարողանան պատասխանել միայն վաղը: