ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը

Լուրեր

12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ ձայնագրման և ձայնային մոնտաժի նորագույն սարքավորումներով հագեցած «Մուլտիմեդիա»
լաբորատորիայի բացումը:

Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տիգրան և Արսեն Հակոբյանները, դասախոսներ և ուսանողներ:

ԵՊՀ-ի և «Sound Progress» ՍՊԸ-ի միջև համագործակցության արդյունքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ձայնագրման և ձայնի մշակման
հմտությունները սովորելու են անմիջապես մասնագետներից, ինչն ապագա լրագրողներին թույլ կտա գործնական հմտություններ ձեռք բերել և հետագայում
աշխատաշուկա մուտք գործել առավել մրցունակ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության համար և նշեց, որ լաբորատորիայի բացումը մի նոր խոսք է համալսարանական կրթության մեջ:

«Ես պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ այս լսարանն իր տեխնիկական տվյալներով յուրահատուկ է ոչ միայն համալսարանում, այլև ընդհանրապես մեր
հանրապետությունում,- նշեց Արամ Սիմոնյանը,- առաջին անգամ հենց ԵՊՀ ուսանողները կսովորեն ձայնագրել, մոնտաժել ձայնը ժամանակակից տեխնիկայով,
որևէ անհարմարություն չեն զգա լսարանից աշխատավայր տեղափոխվելիս»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն առաջինն էր, որը ձայնագրվեց նոր ստուդիայում: Դեկանի խոսքով, ժամանակակից տեխնիկայով
հագեցած լաբորատորիան, որը նախկինում երազանք էր թվում, այժմ համատեղ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել:

««Sound Progress»-ի հետ համագործակցության արդյունքում ֆակուլտետում այժմ ունենք այս լաբորատորիան, այսուհետ մեր ուսանողները բոլոր տեխնիկական պայմաններն ունեն լրագրողական որակյալ արտադրանք տալու և հեռուստատեսությունների ուշադրությունը գրավելու համար»,- ասաց Ն.
Մարտիրոսյանը:

«Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը կարևորեց այն փաստը, որ ուսանողների մուտքը լրագրողական կյանք լինելու է գործնական
գիտելիքներով հագեցած:

«Ինչ-որ առումով այս լաբորատորիան ապագա լրագրողների համար նշաձող է լինելու. որակի և տեխնիկական հագեցվածության չափանիշը կարևորագույն պայման է լինելու նրանց համար հետագայում աշխատանք փնտրելիս»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Արսեն Հակոբյանը պատրաստակամության և ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին:

«Այս լաբորատորիան վստահություն է տալու ապագա լրագրողին, քանի որ նա արագ զարգացող տեխնիկական միտումներին արդեն ծանոթ կլինի և աշխատավայրի տեխնիկական պայմաններին ընտելանալու կարիք այլևս չի ունենա»,- ասաց Արսեն Հակոբյանը:
«Sound Progress» ընկերության ներկայացուցիչները դասավանդելու են «Մուլտիմեդիա» լաբորատորիայում: