Տոն օրերին բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն. քաղաքապետարան
Հասարակություն
25.12.2018 | 15:06Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը:
Տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ: Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով: