Սուպերվարչապետական համակարգը կփոփոխվի՞. Կառավարությունից ու «Լուսավոր Հայաստանից» արձագանքում են

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Առաջիկայում ձևավորվող խորհրդարանում որպես ընդդիմություն հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն արդեն հայտարարում են՝ հնարվոր է դեմ քվեարկեն ընդամենը ժամեր առաջ հրապարակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում» կառավարության ներկայացրած նախագծին։

Առաջարկվող փոփոխություններով կառավարությունն անդրադառնում է հիմնականում նախարարությունների կրճատմանն ու միավորմանը։ Նախագծի նախնական տարբերակի հրապարակումից հետո ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տարակուսանք հայտնեց, որ նախագծում որևէ բառ չկա սուպերվարչապետական համակարգի փոփոխության մասին։

«Ուժային կառույցները (ոստիկանություն և ԱԱԾ), ինչպես նախկին վարչակարգի օրոք, մնում են վարչապետի ենթակայության տակ։ Ավելին, հարկային և մաքսային մարմինները միավորող պետական եկամուտների կոմիտեն մնում է կառավարության իրավասության ներքո։ Այսինքն, խորհրդարանական վերահսկողության դաշտ այդ մարմիններն այդպես էլ չեն տեղափոխվում և օրենսդիր իշխանությանը հաշվետու չեն դառնում»,- գրել է Մարուքյանը՝ շեշտելով, որ այսպիսով, կառավարությունը, ըստ էության պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը, և նախագիծն այս տեսքով ԱԺ ներկայացվելու դեպքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկները, որոնք չընդունվելու պարագայում դեմ կքվեարկի նախագծին:

Կուսակցության մեկ այլ անդամ Գևորգ Գորգիսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ իրենք դեռ «Ելք» դաշինքի  կազմում  պնդում էին, որ սուպերվարչապետական համակարգից պետք է հրաժարվել:

«Քանի դեռ ԱԱԾ-ն և ոստիկանությունը մնում են վարչապետի ենթակայության տակ, ապա դա խնդիր է: Այդպես հնարավոր չէ կառուցել խորհրդարանական մոդելի երկիր, որովհետև այդ կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, և մենք էլ ունենանք, վերահսկողություն: Նույնը վերաբերում է հարկային և մաքսային մարմիններին, որոնք ևս կառավարությանն առընթեր են և դուրս են մնում վերահսկողությունից»,- նշեց Գորգիսյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն հանգամանքը, որ կառավարությունը դեռևս սուպերվարչապետական համակարգից ազատվելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, ԼՀԿ անդամն ասաց, որ ճիշտ կլինի Նիկոլ Փաշինյանին հարցնենք. «Այժմ կարող ենք փաստել, որ ժամանակին նա բացասական էր վերաբերում այդ երևույթին, հիմա թե ինչ է փոխվել իր մոտեցումներում, թող ինքն ասի»:

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մինչդեռ Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ընդդիմության ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկել:

«Մենք չենք կարող ի սկզբանե հայտարարել՝ չենք լսելու կամ չենք քննարկելու այդ առաջարկները, միայն նրա համար, որ դրանք գալիս են ընդդիմությունից: Կլինեն կոնկրետ առաջարկներ՝ կլինի քննարկում: Քննարկվելու են բոլոր առաջարկները»,- հավաստիացրեց առաջին փոխվարչապետը, որը, ի դեպ, մեծ հավանականությամբ կընտրվի Ազգային ժողովի նախագահ:

Մեր հարցին՝ ինչո՞ւ կառավարությունը ներկայացված նախագծում նման նախաձեռնությամբ հանդես չի եկել, Միրզոյանն ասաց՝ հրապարակվել է աշխատանքային տարբերակը և չի բացառվում, որ  փոփոխություններ ընթացքում ներառվեն նախագծում։
«Մենք դեռ ժամանակ ունենք այդ հարցերին անդրադառնալու»,- հավելեց Արարատ Միրզոյանը:

Շողիկ Գալստյան