Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ:

«Հարգելի՛ էներգետիկներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:

Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց էլեկտրականության, լույսի և ջերմության, որոնք ապահովում են էներգետիկայի բնագավառում աշխատող՝ իրենց գործի նվիրյալ մարդիկ: Եվ այդ առումով խորհրդանշական է, որ էներգետիկի օրը նշվում է դեկտեմբերի 22-ին՝ տարվա ամենակարճ լուսային օրը:

Հայաստանի էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումները պրոֆեսիոնալների մտքի և ջանքերի արգասիքն են, որոնք շարունակում են անել հնարավորը՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումներն ու արդիականացումը կնպաստեն բնագավառի ներուժի էական ավելացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Էներգետիկների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ոչ միայն էներգիա արտադրող, այլև արտահանող երկիր է:

Հարգելի՛ էներգետիկներ, վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունները հետագայում ևս կներդնեք մեր երկրում անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ ունենալու գործում:

Մաղթում եմ ձեզ անսպառ էներգիա, առողջություն, ընտանեկան երջանկություն, բազում հաջողություններ ձեր պատասխանատու և կարևոր աշխատանքում»,- ուղերձում նշել է Բաղրամյանը: