Քոչարյանի օգտին շատ ցածր որակի ակցիաներ են կազմակերպվում, որոնք ավելի շատ են վարկաբեկում նրան». քաղաքագետը՝ Արցախի վաղվա ակցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Ըստ նրա ՝ ՀՀ նախկին իշխանությունները, նրանց սպասարկող լրատվամիջոցներն ամեն առիթ օգտագործում են, որպեսզի հարվածեն Փաշինյանի հեղինակությանը և Հայաստանի ու որևէ այլ երկրի հարաբերությունները ներկայացնեն որպես վատթարացող հարաբերություններ:

«Հասկանալի է, որ նախկին իշխանություններն են շահագրգռված դրանում։ Չի բացառվում, որ նախկին իշխանությունների հետ՝ Մոսկվայի որոշակի շրջանակներ նույնպես մասնակցում են դրան, բայց դա պաշտոնական Մոսկվան չէ»,- նշեց քաղաքագետը:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, լրացնելով օրերս ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը Հայաստանի մասին, ասել է՝ «թույլ չենք տա որևէ շանտաժ պետության նկատմամբ, որը գտնվում է իր պետականության կառուցման ոչ հեշտ ճանապարհին»: Հարցին՝ ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան ագրեսիվ «պաշտպանում» Հայաստանին, քաղաքագետը պատասխանեց, որ այսօր ակնհայտ է՝ ավտորիտար լիդերներից մեկի դաշնակիցը լրիվ այլ ուղղությամբ է գնում՝ սեփական երկրում ժողովրդավարության, եվրոպական արժեքների հաստատմամբ: Սա, բնականաբար, կարող է մտահոգել Ռուսաստանին:

Հարցին՝ արդյո՞ք ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները կապ ունեն ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ, և որ ՌԴ-ն փորձում էր ամեն ինչ անել, որ Հայաստանը մնա իր ազդեցության ներքո և քվեարկի այնպես, ինչպես Ռուսաստանն էր ուզում, քաղաքագետը պատասխանեց. «Պուտինը միշտ ասել է, որ հուսով է՝ Հայաստանը միջազգային ասպարեզում կաջակցի Ռուսաստանի գործունեությանը: Դա ենթադրում է, որ հենց նման բանաձևերի ժամանակ Հայաստանը կաջակցի Ռուսաստանին, ոչ թե Արևմուտքին։ Բայց Հայաստանը ցույց է տալիս, որ թեև հայտարարել է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխում, նաև ցույց է տալիս, որ դա չի փոխի այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում է Հայաստանի շահը: Այն, որ մենք այսօր սուվերեն ենք, բնականաբար, մտահոգում է Ռուսաստանին: Եթե վաղը տեսնենք, որ մեր մտահոգությունները չեն փարատվում, կարող ենք փոխել մեր դիրքորոշումը»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ՄԱԿ-ում քվեարկությունը կարո՞ղ է դիվիդենտներ բերել Մոսկվայում առաջիկա բանակցությունների ժամանակ: «Դժվար է միանշանակ պատասխան տալ, հետազոտության կարիք կա՝ արդյո՞ք Հայաստանն իրականում չունի այլընտրանք։ Կա տեսակետ, որ այս պահի դրությամբ Հայաստանը չունի այլընտրանք։ Այսինքն՝ ինքը պետք է կոմպրոմիսի գնա, որովհետև Ռուսաստանը, լինելով լուրջ ու ագրեսիվ խաղացող, կարող է բացասաբար ազդել մեր երկրի անվտանգության վրա»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով. «Եթե մենք փոխենք մեր արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել մեզ համար, և մենք դժվարությունների առջև կկանգնենք»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով վաղն Արցախում հրավիրված ակցիային, Էդգար Վարդանյանը տեսակետ հայտնեց, որ այդ ակցիան որևէ ազդեցություն չի ունենա, ինչպես չունեցավ Երևանում անցկացված փոքրաթիվ միջոցառումը:

«Կարծում եմ՝ նույն բանը կարող է լինել Արցախում: Գիտենք, որ Քոչարյանն ունի ռեսուրսներ և դրանք օգտագործում է, բայց նաև տեսնում ենք, որ շատ ցածր որակի ակցիաներ են կազմակերպվում, և այդ ակցիաները, կարծում եմ, ավելի շատ են վարկաբեկում Քոչարյանին։ Չգիտեմ՝ ով է խորհուրդ տալիս նրան աջակցել այդպիսի ակցիաների կազմակերպմանը»:

Ըստ քաղաքագետի՝ նոր տարին լինելու է շրջադարձային. «Հստակեցվելու են հիմնական քաղաքականությունները, որոնք լինելու են մոտակա տարիներին: Ըստ էության, մենք ինստիտուցիոնալացնելու ենք հեղափոխությունը»:

 

Էդգար Վարդանյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մարինե Խառատյան