Վրաստանը 500 հազար եվրո կստանա Գերմանիայից՝ պաշտպանական ոլորտի զարգացման համար

Լուրեր

12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
Բոլորը

Գերմանիան մտադիր է Վրաստանին 500 հազար եվրո հատկացնել ՆԱՏՕ-ի հետ երկրի համագործակցության շրջանակում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատունը:

Դիվանագիտական ներկայացուցչությունում հստակեցրել են, որ ֆինանսավորումն ուղղվելու է նաև Վրաստանի պաշտպանության ինստիտուցիոնալ վերածննդի դպրոցի (DIB) զարգացմանը:

«ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան Հանս Դիտեր Լուկասը համաձայնություն է տվել Վրաստան-ՆԱՏՕ (SNGP) համագործակցության փաթեթի շրջանակում Վրաստանին 500 հազար եվրո տրամադրել: 2016 և 2017 թվականներին Գերմանիան արդեն երկու անգամ 500 հազարական եվրո հատկացրել է այդ դպրոցի և այլ նախագծերի զարգացման համար, ինչը կնպաստի ՆԱՏՕ-ին Վրաստանի հետագա մերձեցմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Գերմանիան և Վրաստանը վերջին 10 տարիներին ակտիվորեն համագործակցում են պաշտպանական ոլորտում: Բեռլինը Թբիլիսիին օժանդակում է ԶՈՒ-ի բարեփոխումների և այն ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելու, բանակը հագեցնելու հարցում: 2016 թվականին Գերմանիայի ՊՆ-ն Վրաստանի պաշտպանական գերատեսչությանը 24 բեռնատար մեքենա փոխանցեց, որոնք հագեցած են զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանության համար նախատեսված սարքավորումներով: