Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

Լուրեր

26.11.2024 | 15:26
Սկզբունքային հարց է դարձե՞լ իմ խոսափողն անջատելը․ Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 15:19
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացին
26.11.2024 | 15:06
Հունաստանը Հայաստանին զենիթահրթիռային համակարգեր կփոխանցի, Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ նախագահ կնշանակվի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2024 | 15:02
Ուղևորներն ասում էին` իջեք, գնացեք. ավտոբուսի վարորդը որպես Ասլանյանի հետ վիճաբանած անձ մատնանշեց փաստաբանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 14:51
Նախարար Վահե Հովհաննիսյանը պետք է հրաժարական ներկայացնի․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 14:48
Որևէ ամբուլատորիա չի փակվում, տարանջատվում է տնօրենի պարտականությունը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 14:46
Ուկրաինան հայտարարել է ռուսական ԱԹՍ-ների կողմից ռեկորդային հարձակման մասին
26.11.2024 | 14:29
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով հարցաքննվում է ավտոբուսի վարորդը․ ՈՒՂԻՂ
26.11.2024 | 14:27
Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների օրը
26.11.2024 | 14:23
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ
26.11.2024 | 14:10
Բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ հորդորը
26.11.2024 | 13:59
Բայդենն ու Մակրոնը պատրաստվում են առաջիկա 36 ժամվա ընթացքում հայտարարել Լիբանանում հրադադարի մասին
26.11.2024 | 13:51
Ո՞նց կարելի է այս մարդուն վստահել պետության հաշվապահությունը․ Զոհրաբյանը՝ Վահե Հովհաննիսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 13:47
Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր
26.11.2024 | 13:36
Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին
Բոլորը

Վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները: Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական և սոցիալական համայնքային հիմնախնդիրները

Սակայն բյուջեի քննարկումը պետք է ուղեկցվի ոչ միայն ծախսային հոդվածների, այլ նաև եկամտային մասի վերլուծությամբ։ Միայն այդ պարագայում հնարավոր է տալ բյուջեի նախագծի ամբողջական գնահատականը։ Այնինչ այս ողջ քննարկումների մեջ մոռացության է մատնված այն հանգամանքը, թե Երևանի քաղաքապետարանը որտեղից կամ ում հաշվին է հավաքագրելու այդ գումարները՝ հետագայում ծախսելու նպատակով:

Ամեն տարի Երևանի բյուջեի նախագծի հետ մեկտեղ շրջանառության է դրվում Երևան քաղաքում տեղական վճարների և տուրքերի մասին որոշման նախագիծը, որը կոչված է ապահովել քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը:

Անհրաժեշտ է արձանագրել, որ Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ կրել են էական փոփոխություններ (Տե՛ս Աղյուսակ 1-ը):

2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները: Զգալի աճ է նախատեսված Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով: 2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124: 2019 թվականի ընթացքում երևանցի երեխաները նոր կամ ավելի որակյալ ծառայությունները չեն ստանալու, սակայն վճարելու են ավելի շատ, ինչը լրացուցիչ սոցիալական բեռ կլինի նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալապես խոցելի մի շարք ընտանիքներ կհրաժարվեն իրենց երեխաների հաճախումներից արվեստի դպրոցներ։

2019 թվականին նախատեսվել են նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ:

Երևան քաղաքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի համեմատ ևս վերանայվելու են (Տե՛ս Աղյուսակ 2-ը): Ըստ էության, տուրքերի բարձրացման հիմնական նպատակը՝ ֆիսկալ է, այսինքն՝ լցնել համայնքային բյուջեն: Փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու տնտեսավարող սուբյեկտների վրա:

Եվ այսպես՝ 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավել քմ դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով: Վերջին տարիների ընթացքում շինարարության ոլորտը առանց այն էլ դժվար օրեր է ապրում: Վստահաբար այս բարձրացումը ոչ խթանիչ ազդեցություն է ունենալու, ինչպես նաև չի նպաստելու քաղաքացիների կողմից ապօրինի շինարարությունից հրաժարվելուն։

Երևանի քաղաքում վառելիքի մանրածախ վաճառքի վրա բացասական ազդեցություն կթողնի գազալցակայանների և բենզալցակայանների գործունեության վրա տեղական տուրքերի նախատեսվող աճը։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով, ինչը զգալի բեռ կլինի փոքր և միջին ձեռնարկատերերի համար: Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարել միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրք: Հատկանշական է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկան գերկենտրոնացած է, այստեղ՝ Ֆլեշ և ՍիՓիԷս ընկերություններին բաժին է ընկնում ներմուծվող վառելիքի շուրջ 90 տոկոսը: Միաժամանակ այս ընկերություններին են պատկանում բենզալցակայանների կամ մանրածախ ցանցի 1/3-ը: Հետևաբար, տեղական տուրքի բարձրացումը առաջին հերթին կհարվածի փոքր բենզալցակայանների գործունեությանը՝ նրանց դուրս մղելով մանրածախ շուկայից: 2018 թվականի հունվարին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով վերլուծությունը (http://www.maroukhianfoundation.org/am/wp-content/uploads/2018/03/HMF-ARF-Analysis-2-FuelPrices_final.pdf):

Բացի այդ, փոքր և միջին բիզնեսի գործունեության վրա էական բացասական ազդություն կթողնի Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքերի սահմանումը: Արդյունքում՝ 24:00-ից հետո հիմնականում կգործեն խոշոր տնտեսվարողները կամ կծաղկի ստվերային գործունեությունը: Միաժամանակ, անհասկանալի և չարդարացված է առաջին անգամ կիրառվող տեղական տուրքերի համար միանգամից սահմանել բարձր դրույքաչափեր:

Այսպիսով՝ Երևանի տարածքում տեղական տուրքերի և վճարների բարձրացումը սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներ կառաջացնի Երևանի տնտեսության և երևանցիների համար: Իսկ եթե նկատի ունենանք, որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ապա բացասական ազդեցություն կլինի ողջ երկրի տնտեսության վրա։ Հատկապես այն դեպքում, երբ ոչ Երևանի, ոչ էլ պետական բյուջեներով նախատեսված չէ աշխատավարձերի աճ: Այս իրավիճակում Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված «իջեցումների» խթանիչ ազդեցությունը չի նկատվի, քանի որ տնտեսավարող սուբյեկտների դեպքում էական չէ, թե նրանք դա որպես հարկ են վճարում, թե տեղական տուրք: