«Թուրքիան և Իրանը համատեղ քայլեր պետք է ձեռնարկեն տարածաշրջանում». Էրդողան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի և Իրանի նախագահները երկողմ հանդիպման ավարտից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Իրանը համատեղ շատ քայլեր պետք է ձեռնարկեն տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտություններին վերջ տալու և խաղաղություն հաստատելու համար:

Էրդողանի խոսքով` իրենք Թուրքիայի և տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը վտանգի տակ առնող որևէ կառույցի չեն հանդուրժել և չեն հանդուրժելու:

«Այս հարցում շարունակելու ենք Իրանի հետ համագործակցությունը խորացնել և չեզոքացնել մեր առջև ծառացած վտանգները»,- ասել է Էրդողանը:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ կիրառված ԱՄՆ-ի պատժամիջոցներին` Թուրքիայի նախագահը նշել է, որ անարդար են Իրանի դեմ ճնշումները և հավելել, որ շարունակելու են բարեկամ Իրանի ժողովրդի կողքին կանգնել:

«Մեկ անգամ ևս նշում եմ, որ չենք աջակցում ԱՄՆ-ի` Իրանի դեմ պատժամիջոցների որոշմանը, որը վտանգի տակ է առնում տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծել է Էրդողանը:

Իրանի նախագահը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Ռուհանիի փոխանցմամբ` երկու երկրների հարաբերությունները խարսխված են պատմական, կրոնական, համատեղ շահերի և տարածաշրջանի զարգացման հիման վրա:

Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ որևէ երրորդ երկիր չի կարող փչացնել «անկեղծ հարաբերությունները»: