Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել. պատճառը Թրամփի քաղաքականության հետ անհամաձայնությունն է

Լուրեր

14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հրաժարական է ներկայացրել: Պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ Պենտագոնի ղեկավարի անհամաձայնությունն է, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով CNBC-ն:

Ջեյմս Մեթիսն իրեն պաշտոնից ազատելու խնդրանքը ներկայացրել է երկրի ղեկավարին ուղղված անձնական նամակով: «Մեր իրավունքն է՝ ունենալ պաշտպանության նախարար, որի հայացքներն ավելի շատ են համընկնում Ձեր հայացքներին»,- գրել է նա:

Չի բացառվում, որ Մեթիսն այսպես արձագանքել է Սիրիայից զորքերը դուրս բերելու՝ Թրամփի որոշմանը:

Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել Պենտագոնի ղեկավարին աշխատանքի համար: «Գեներալ Ջեյմս Մեթիսը փետրվարին պատվով կհեռանա աշխատանքից: Նա վերջին երկու տարիներին իմ վարչակազմում աշխատել է որպես պաշտպանության նախարար»,- Twitter-ում գրել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մեթիսի ջանքերի շնորհիվ այդ ժամանակահատվածում հաջողվել է հսկայական առաջընթաց ապահովել: Թրամփը խոստացել է պաշտպանության նոր նախարարի անունն ասել շատ մոտ ապագայում: