«Դերժավայի Արկադի» որդու ՍՊԸ-ից պնդում են՝ շինաշխատանքներն օրինական են, քաղաքապետարանից՝ այլ բան են ասում

Լուրեր

23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի ընտանիքին պատկանող «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ իրավաբան Արթուր Մարտիրոսյանը հակադարձում է «Շանտան» ՍՊԸ տնօրեն Հարություն Ղազարյանին, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն Մաշտոցի 52 հասցեում անօրինական շինարարություն է իրականացնում:

Հիշեցնենք, որ Factor.am-ը հղում անելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական գրությանը և «Շանտան» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Հարություն Ղազարյանին, տեղեկացրել էր, որ Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը, Մաշտոցի 52 հասցեում՝ ԵՊՀ հյուրերի նախկին տանը, ապօրինի հյուրանոց է կառուցում:

Հարություն Ղազարյանը նշել էր, որ շինթույլտվությունը «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին տրամադրվել է 2017-ի օգոստոսին, բայց նրանք շինարարություն այնտեղ սկսել են 2017-ի հունվարից: «Այսինքն՝ 6-7 ամիս այդտեղ իրականացվել է ապօրինի շինարարություն, և քաղաքապետարանը դրան որևէ կերպ չի արձագանքել»,- նշել էր նա:

«Էս ԷՌ Հոթել» ՍՊԸ իրավաբան Արթուր Մարտիրոսյանը Factor.am-ին այս խնդրի շուրջ փոխանցեց. ««Շանտան» ՍՊԸ-ն վիճարկել է Երևանի քաղաքապետի կողմից «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին 15.08.2017 թվականին տրված թիվ 01/18-Մ-6336-725 շինարարության թույլտվությունը և խնդրել է այն անվավեր ճանաչել, սակայն ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճռով «Շանտան» ՍՊԸ-ի հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս վիճարկվող իրավահարաբերության շրջանակում չի հանդիսանում շահագրգիռ անձ»:

Այնուհետ Արթուր Մանուկյանն անդրադառնալով Հարություն Ղազարյանի այն հայտարարությանը, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով իրեն չի ծանուցել, որպեսզի լքի տարածքը, իսկ նրանց գործողությունների արդյունքում «Շանտան» ՍՊԸ-ին հասցվել է գույքային և ֆինանսական վնասներ, ասաց. ««ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի կողմից նրանց տրամադրվել է մոտ երեք ամիս ժամանակ` զբաղեցված տարածքը ազատելու, գույքը տեղափոխելու համար, ինչն էլ կատարվել է վերջինիս կողմից և դրանից հետո է միայն սկսվել շինարարական աշխատանքների կատարումը: 2017 թվականին, երբ շինթույլտվությունը ստացա, Հարութին խնդրեցի՝ մարդավարի, որ տարածքն ազատի, ոչ թե ծանուցում տալով: Նա սկսեց տարածքն ազատել: Ծանուցելու խնդիր չկար, որովհետև մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, իրավական դաշտում հարցը կարգավորելու խնդիր չի եղել: Ավելին, հենց Հարություն Ղազարյանի դիմումների հիման վրա են դադարեցվել «Շանտան» ՍՊԸ-ի կողմից զբաղեցված տարածքի ջրամատակարարումը, գազամատակարարումը և էներգամատակարարումը:
«ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ գույքի սեփականատեր դառնալուց հետո՝ մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը, «Շանտան» ՍՊԸ-ին մեծահոգաբար թույլատրել է երկու տարի շարունակ անհատույց զբաղեցնել տարածքը, ինչով՝ ամենացածր շուկայական գներով հաշվարկված, ընդհանուր առմամբ 24 միլիոն դրամի չափով վարձավճարի գումար է խնայել «Շանտան» ՍՊԸ-ի համար: Այդ տարիների ընթացքում «Շանտան» ՍՊԸ-ն շարունակել է իր բնականոն ձեռնարկատիրական գործունեությունը և ստացել է համապատասխան շահույթ՝ յուրաքանչյուր ամիս 5 միլիոն դրամի չափով»:

Արթուր Մարտիրոսյանը նաև պնդում է, որ «Շանտան» ՍՊԸ-ի սեփականտերը «Էս ԷՌ հոթել» ՍՊԸ-ի սեփականատիրոջից 50 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում է պահանջել, որը մերժվել է Համբարձումյանների կողմից:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ «ԷՍ ԷՌ հոթել» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում չկարողացավ տալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանն այժմ վերահսկողություն իրականացնում, որ Մաշտոցի 52 հասցեում շինարարությունը չշարունակվի: «Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, համենայնդեպս, մենք օրենքով ունենք շինթույլտվություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից մեր գրավոր հարցումին՝ արդյո՞ք շինարարությունն օրինական է Մաշտոցի 52 հասցեում, պատասխանել էին, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին 2017 թվականի նոյեմբերին զգուշացրել են, որ շինարարությունը պետք է դադարեցնել: Այնուհետ, նույն թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով, որ շինաշխատանքները չեն դադարեցվում, ընկերությանը 200 հազար և 2 մլն 500 հազար դրամի վարչական տույժերի է ենթարկել: Մեզ տրամադրված պատասխանում նշվում է նաև, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն իր հերթին է դատարան դիմել, որպեսզի չվճարի 200 հազար դրամ վարչական տույժը:

«2018 թվականի օգոստոսի 13-ին աշխատանքային այցելություն է իրականացվել Մաշտոցի պողոտայի 52 հասցե՝ շինարարական աշխատանքները կասեցնելու նպատակով: Թեև նշված այցելության ընթացքում կառուցապատման օբյեկտի տարածքում փաստացի որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել, սակայն կառուցապատողի ներկայացուցչի հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ կազմվել է համապատասխան գրավոր արձանագրություն, իսկ կատարված տեղատեսությունը՝ տեսաձայնագրվել: Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ կառուցապատման օբյեկտում՝ Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում, շարունակվելու է իրականացվել հսկողություն՝ հնարավոր շինարարական աշխատանքները կասեցնելու համար»,- նշված է քաղաքապետարանից մեզ փոխանցված պատասխանում:

Այս պատասխանից ենթադրվում է, որ Մաշտոցի 52 հասցեում շինարարություն իրականացնելն արգելված է: Սակայն Արթուր Մարտիրոսյանը պնդում է, որ «Էս էռ հոթել» ՍՊԸ-ի շինարարությունն օրինական է:

«Շանտան» ՍՊԸ-ի սեփականատերը տեղեկացրել էր, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի շինթույլտվությունը վիճարկելու գործով առաջին դատական նիստը նշանակված է 2019 թվականի մարտին: «Էս Էռ հոթել» ՍՊԸ-ի իրավաբանն էլ պնդում է, որ խոսքը Վերաքննիչ դատարանի նիստի մասին է: «Առաջին ատյանի դատարանի վճիռը կա, որտեղ երևում է, որ վարչական դատարանը հստակ սահմանել է, որ «Շանտան» ՍՊԸ-ն շինթույլտվության հետ որևէ առնչություն, կապ չունի: Նա որևէ բան վիճարկելու իրավունք չունի»:

Հավելենք, որ դեռ նախորդ նյութը հրապարակելուց առաջ փորձել էինք կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ նաև Արկադի Համբարձումյանից և նրա որդուց, սակայն ապարդյուն։

Հայկ Վարդանյան