Եթե քաղաքում անկանոն արգելափակոցներ եք տեսնում, ահազանգեք քաղաքապետարանի թեժ գիծ. խոսնակ

Լուրեր

14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրառում է կատարել ու նկարներ հրապարակել՝ քաղաքացիներին խնդրելով անկանոն արգելափակոցներ տեսնելու դեպքում ահազանգել քաղաքապետարանի թեժ գիծ:

«Սիրելի համաքաղաքացիներ,

եթե քաղաքում նման կերպ շարված անկանոն արգելափակոցներ եք տեսնում, խնդրում եմ, ահազանգեք Երեւանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 011 514 000 համարով և/կամ դիմեք ՃՈ՝ 177 համարով: Իսկ եթե Ձեզանից նման արգելափակոցներով կայանատեղերի համար ինչ-որ մարդիկ վարձատրություն են պահանջում, կարող եք դիիմել նաեւ ՊԵԿ՝ ահազանգելով ապօրինի տնտեսական գործունեության դեպքի մասին: Երեւանում վճարովի օրինական կայանատեղերը նշված են կարմիր գծերով, իսկ առանձին տնտեսվարող սուբյեկտների համար առանձնացված կայանատեղերը կահավորված են հատուկ ճանապարհային նշաններով: Նկարում երեւացող արգելափակոցները օրինական չեն կարող լինել»,-  գրել է նա:

Հիշեցնենք, որ  ՊԵԿ-ն այսօր  հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը:

«Առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար առանձին դեպքերում գանձվում են վճարներ` չկիրառելով ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ նշված գործունեությունը, Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ` առաջարկում ենք օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել, վճարել արտոնագրային հարկը և ստանալ արտոնագիր` սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրությունում: