Քաթարը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորմանը
Քաղաքականություն
28.07.2017 | 19:39Քաթարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուռռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը. տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում կատարելով «Ալ-Ջազիրա»-ին:
Նախարարի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը համառություն են ցուցաբերում և ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր չեն իրականացնում:
«Անվտանգության խորհուրդը, Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները կոնֆլիկտի կարգավորման մեջ պետք է դերակատարություն ունենան», – հայտարարել է նախարարը: